«Коммерсантъ»-ը Կազանի փաստաթղթի մանրամասներ է հրապարակել
Ռուսական «Коммерсантъ» պարբերականը հերթական անգամ անդրադարձել է ղարաբաղյան թեմային: Այս մասին գրում է «Ազատությունը»։
Ադրբեջանի նախագահի աշխատակազմից թերթին հայտնել են, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը դիմել է Ադրբեջանի և Հայաստանի նախագահներին` Լեռնային Ղարաբաղի շուրջ ակտիվ բանակցությունները վերսկսելու առաջարկով:
Իսկ պարբերականի Կրեմլի զրուցակիցը նաև հայտնել է, որ պաշտոնական Մոսկվան ղարաբաղյան խնդրի կարգավորմանը չափազանց մեծ կարևորություն է տալիս:
Թերթը, մասնավորապես, գրում է․
«Կարողանալով համոզել Երևանին և Բաքվին՝ դադարեցնել ակտիվ ռազմական գործողությունները, Վլադիմիր Պուտինը մտադիր է վերակենդանացնել խաղաղ բանակցային գործընթացը հետխորհրդային տարածքի ամենահին խնդիրներից մեկը կարգավորելու համար: Եվ եթե Բաքվի ու Երևանի միջև երկխոսությունը վերսկսվի, ղարաբաղյան բանակցային գործընթացում նախաձեռնությունը Արևմուտքից կանցնի Ռուսաստանին»:
Ադրբեջանի նախագահի օգնական Ալի Հասանովը «Коммерсантъ»-ին հավաստիացրել է, թե այս փուլում պատրաստվում են բանակցությունները, և հնարավոր է, որ դրանք վերսկսվեն արդեն առաջիկա օրերին:
Երկու օր առաջ այդ մասին գրել էր նաև Կրեմլին մոտ կանգնած «Известия» թերթը:
«Коммерсантъ»-ը, վկայակոչելով Կրեմլում իր անանուն բարձրաստիճան աղբյուրը, գրում է, որ Ռուսաստանը հնարավոր բոլոր միջոցները ձեռնարկում է ամենամոտ ժամանակներս կողմերին բանակցային սեղանի շուրջ նստեցնելու համար:
Պարբերականը մեջբերում է նաև Լեռնային Ղարաբաղի նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանի խոսքերն այն մասին, որ եթե նույնիսկ նման բանակցությունները վերսկսվեն, շեշտադրումը պետք է արվի տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանման վրա: Բացի այդ, ընդգծել է Բաբայանը, առանց Ղարաբաղի մասնակցության՝ հնարավոր չէ հասնել խնդրի լիակատար կարգավորմանը:
Իսկ որպես պաշտոնական Երևանի դիրքորոշում «Коммерсантъ»-ը մեջբերում է Հայաստանի արտգործնախարարության մամուլի քարտուղար Տիգրան Բալայանի խոսքերն այն մասին, որ եթե բանակցել կարգավորման շուրջ, ապա՝ Կազանի փաստաթղթի հիման վրա:
Ռուսական պարբերականի փոխանցմամբ՝ Կազանում տապալված, այսպես կոչված, ճանապարհային քարտեզը նախատեսում էր Լեռնային Ղարաբաղի շուրջ տարածքների հանձնումը Ադրբեջանին, որոնք թերթը, ի դեպ, որակել է «Հայաստանի կողմից զավթված ադրբեջանական շրջաններ»: Խոսքը ամբողջությամբ Ջեբրայիլի, Զանգելանի, Ղուբաթլուի և Քելբաջարի, ինչպես նաև մասամբ՝ Ֆիզուլիի, Աղդամի և Լաչինի շրջանների մասին է:
Բացի այդ, ըստ ճանապարհային քարտեզի, Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը պետք է իրար կապեր Լաչինի միջանցքը, իսկ Ղարաբաղի կարգավիճակը պետք է որոշվեր մի քանի տարի անց կայանալիք հանրաքվեի ժամանակ, բայց նախ պետք է վերադառնային բոլոր փախստականները:
«Коммерсантъ»-ը գրում է, որ հենց կարգավիճակի շուրջ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները չկարողացան համաձայնության գալ:
Իսկ պաշտոնական Երևանը մի քանի անգամ հայտարարել է, որ պատրաստ էր ընդունել Կազանի փաստաթուղթը, և վերջին պահին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն է հրաժարվել այն ստորագրել:

Նյութն ամբողջությամբ՝ «Ազատությունում»