Աշխարհ

20.04.2016 12:45


Քերիին և Զարիֆը քննարկել են միջուկային համաձայնագրի իրագործման ընթացքը

Քերիին և Զարիֆը քննարկել են միջուկային համաձայնագրի իրագործման ընթացքը

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին հայտարարել է, որ Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի հետ որոշ առաջընթացի են հասել մի շարք հանգուցային հարցերի շուրջ: Այս մասին հայտնում է ՌԻԱ «Նովոստին»։ Երկու երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարները հանդիպել են Նյու Յորքում։

«Մենք բոլորս աշխատում ենք, որպեսզի Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրը կատարվի ճիշտ այնպես, ինչպես նախատեսված է: Եվ որ համաձայնագրի բոլոր կողմերը օգուտ ստանան դրանից»,–ասել է Քերրին՝ հավելելով, որ իրանցի իր գործընկերոջ հետ պայմանավորվել են հանդիպել ապրիլի 22-ին՝ կլիմայի վերաբերյալ համաձայնագրի ստորագրումից հետո։

Իր հերթին Զարիֆը հայտնել է՝ Քերրիի հետ հանդիպմանը քննարկվել է միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնագրի իրագործման ընթացքը։

Աղբյուրը նկատում է, որ Իրանը միջազգային պատժամիջոցների չեղարկումից հետո ձգտում է մուտք ապահովել ԱՄՆ ֆինանսական համակարգ և դոլարային վճարումներ: Սակայն ԱՄՆ վարչակազմն առայժմ վերջնական որոշում չունի այդ հարցով։ Այդ որոշմանը դեմ է հանդես գալիս Կոնգրեսի հանրապետական մեծամասնությունը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը