Հրազդանի քաղաքապետի կեղծված ընտրությունների մասին պետք չէ խոսել (մանավանդ որ պարտված կողմն առաջնորդվում է «Մեր հաղթանակը մեր պարտությունն է» հուժկու կարգախոսով), որպեսզի Սերժ Սարգսյանը կարողանա ուժեղ զգալ իրեն Ղարաբաղի հարցով բանակցությունների ժամանակ։ Հիմա կեղծիքների մասին խոսելու ժամանակը չէ։
Ընտրական նոր օրենսգիրքը թող ինչպես ուզում են՝ անցկացնեն իշխանությունները, և չարժե բարձրաձայնել խնդիրների մասին, որպեսզի Սերժ Սարգսյանը կարողանա ուժեղ զգալ իրեն Ղարաբաղի հարցով բանակցությունների ժամանակ։ Հիմա խնդիրները բարձրաձայնելու ժամանակը չէ։
Քաղբանտարկյալների առկայության մասին պետք չէ խոսել, որպեսզի Սերժ Սարգսյանը կարողանա ուժեղ զգալ իրեն Ղարաբաղի հարցով բանակցությունների ժամանակ։ Հիմա խոսելու ժամանակը չէ։
Շարունակվող թալանի մասին չի կարելի քննադատություն հնչեցնել, որպեսզի Սերժ Սարգսյանը կարողանա ուժեղ զգալ իրեն Ղարաբաղի հարցով բանակցությունների ժամանակ։ Հիմա քննադատելու ժամանակը չէ։
Եվ ընդհանրապես, պետք է «ներազգային համախմբում» իրականացնել, որպեսզի Սերժ Սարգսյանը կարողանա ուժեղ զգալ իրեն Ղարաբաղի հարցով բանակցությունների ժամանակ, կարողա հնարավորինս քիչ տարածքներ զիջել, և որպեսզի զիջելուց ու աղետի հանգեցնելուց հետո հայտարարենք, թե բա՝ տեսա՞ք, թե ինչ վատն է նա, թե բա՝ որ ասում էինք՝ տարածքներն այսպես թե այնպես զիջելու ենք ...
Սամվել Խաչագողյան
Հ.Գ.։ Եթե Ղարաբաղի հարցով բանակցությունները շատ ձգվեն, ապա էլի պետք չէ քննադատել Սերժ Սարգսյանին ու պետք է թողնել, որ նա 2017թ. ԱԺ ընտրությունների ժամանակ «խփի» այնքան տոկոս, որքան սիրտը կամենում է, որպեսզի կարողանա ուժեղ զգալ իրեն Ղարաբաղի հարցով բանակցությունների ժամանակ։ Ու ոչինչ, որ բանակցությունները կարող են տարիներ տևել։
Էջմիածնական միաբաններն, օրինակ, տասը տարի հանդուրժեցին Եղիազար Այնթապցուն։ Հա՛մ միաբաններին լավ եղավ, հա՛մ Եղիազարին։
Ի պաշտպանություն «ներազգային համախմբման»