Քաղաքական

20.04.2016 11:53


Լոս Անջելեսում կայացել է Եվրասիական տարածաշրջանային տնտեսական ֆորումի շնորհանդեսը

Լոս Անջելեսում կայացել է Եվրասիական տարածաշրջանային տնտեսական ֆորումի շնորհանդեսը

Ապրիլի 15-ին Լոս Անջելեսի հայտնի «California Club»-ում տեղի է ունեցել առաջին Եվրասիական տարածաշրջանային տնտեսական ֆորումի շնորհանդեսը, որը կայանալու է Հայաստանում 2016թ. հոկտեմբերի 5-8-ը:

Նման մասշտաբային միջոցառում անցկացնելու նախաձեռնությունը գործարար և հասարակական-քաղաքական գործիչ Արա Աբրահամյանինն է, իսկ ֆորումը կազմակերպել են Համաշխարհային հայկական կոնգրեսը և «Financial Times» ամսագիրը:

Միջոցառման շրջանակներում, որին մասնակցում էին ամերիկյան քաղաքական և բիզնես վերանախավի ներկայացուցիչներ, հնչել են ելույթներ, և ֆիլմ է ցուցադրվել, որը պարզաբանել է ԵՏՏ ֆորումի անցկացման նպատակները և Հայաստանի արտոնություններն ու հնարավորությունները՝ որպես բիզնես-գործընկեր:

Իր ելույթում Արա Աբրահամյանը, տնտեսական ֆորումի հետ կապված հարցերից բացի, անդրադարձել է նաև Ղարաբաղի դեմ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով տարածաշրջանում տիրող իրավիճակին:

Նրա խոսքերով՝ այն, ինչ կատարվել է, ավելի շատ բնութագրվում է որպես ագրեսիա, այլ ոչ թե պատերազմ, որն ունի իր օրենքները. պետական ագրեսիայի ապացույցն էր Ադրբեջանի գիշերային հարձակումը Ղարաբաղի վրա և այնտեղ բնակվող խաղաղ բնակիչների, այդ թվում և՝ տարեց մարդկանց գնդակոծումը:

Ներկա գտնվողները մեկ րոպե լռությամբ իրենց հարգանքի տուրքն են մատուցել ադրբեջանական ագրեսիայի հետևանքով զոհվածների հիշատակին:

Զարմացնում էր միայն մեկ փաստ՝ ինչո՞ւ Հայաստանի տնտեսական կապերը այլ երկրների, մասնավորապես ԱՄՆ-ի հետ ամրապնդելու նպատակ հետապնդող այս կարևոր ֆորումով ոչ մի կերպ հետաքրքրված չէր Լոս Անջելեսի ՀՀ գլխավոր հյուպատոսությունը, որի գործունեության համար քիչ միջոցներ չեն տրամադրվում Հայաստանի պետական բյուջեից:

«vesti.am»

Այս խորագրի վերջին նյութերը