Աշխարհ

20.04.2016 11:20


Թուրքերը շարունակում են սպանել սահմանը հատելու փորձ անող կանանց և երեխաներին

Թուրքերը շարունակում են սպանել սահմանը հատելու փորձ անող կանանց և երեխաներին

Թուրքական սահմանապահ զորքերը շարունակում են գնդակահարել անզեն կանանց և երեխաներին, ովքեր փորձում են հատել թուրք-սիրիական սահմանը՝ փախչելով իրենց երկրում ընթացող պատերազմից: Այս մասին տեղեկացնում է «The Times»-ը:

Աղբյուրը հաղորդում է 8 սպանվածի մասին, որոնք հիմնականում կանայք և երեխաներ են: Խումբը փորձել է հատել սահմանը մաքսանենգների կողմից օգտագործվող լեռնային ճանապարհով, երբ թուրք սահմանապահները կրակ են բացել նրանց ուղղությամբ։

«Նրանք սպանում են անզեն մարդկանց: Այնտեղ կար հրազենային վնասվածք սատցած փոքր աղջիկ, ում համար մենք չկարողացանք անել ավելին, մինչև չեկավ գիշերը: Տարեց տղամարդը և կինն անհետացել են: Հավանաբար, նրանց նույնպես սպանել են», - լրագրողների հետ զրույցում հայտնել է հալեպցի իրավաբան Աբդմունեմ Քաշքաշը, ում հաջողվել է հատել սահմանը ողջ մնալով:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը