Աշխարհ

20.04.2016 10:50


Սաուդյան թագավորի սիրելի որդին «թաղել է» ՌԴ հետ նավթային գործարքը

Սաուդյան թագավորի սիրելի որդին «թաղել է» ՌԴ հետ նավթային գործարքը

Նավթի արդյունահանման ծավալների սառեցման հարցով Դոհայի անհաջող բանակցությունները վկայում են ոչ միայն նավթային շուկայում առկա ճգնաժամի մասին, որքան աշխարհաքաղաքականության մեջ և ՌԴ ու Սաուդյան Արաբիայի հարաբերություններում առաջացած նոր դժվարությունների։ «Life»–ի փոխանցմամբ՝ 8–ժամյա քննարկումներից հետո երկրների միջև այդպես էլ համաձայնություն չի կայացել։

ՌԴ էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը բանակցությունների տապալման մեղավոր է համարել Սաուդյան Արաբիային, Արաբական Միացյալ Էմիրություններին, Քուվեյթին ու Քաթարին՝ նավթի արդյունահանման ծավալների սառեցումից նրանց հրաժարվելն անվանելով «անխոհեմ»։

Փորձագետները ենթադրում են, որ Սաուդյան Արաբիայի որոշման վրա ներգործել է արքայազն, այդ երկրի պաշտանության նախարար Մուհամմեդ բին Սալմանը, որը, մի շարք լրատվամիջոցների փոխանցմամբ, ապակայունացնում է արաբական աշխարհը՝ Եմենում և Սիրիայում պատերազմներ հրահրելով։

«Սա մեր պատերազմը չէ, այլ նրանց, ովքեր լրջորեն տուժել են գնանկումից»,–ասել է արքայազնը՝ նախքան կհայտարարեր, որ իր երկիրը հրաժարվում է սառեցումից, եթե դրան համաձայն չեն Լիբիան և Իրանը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ արքայազնը հիվանդագին է տանում Էր–Ռիադի և Թեհրանի միջև աճող հակամարտությունը։ Նա նաև կողմնակիցներ է փնտրում իր հակառակորդի դեմ միավորվելու համար։ Վերջերս, օրինակ, նա հանդիպել է Աբու–Դաբիի արքայազնի հետ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը