Ըստ ադրբեջանական «haqqin.az»-ի՝ Տեր-Պետրոսյանի դիրքորոշումը ԼՂ հարցում «կառուցողական» է
Ադրբեջանական «haqqin.az»-ը, հղում անելով Բակո Սահակյանի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանին, նշում է, որ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպելու է Բակո Սահակյանի հետ՝ միաժամանակ նշելով, որ դեռ պարզ չէ, թե երբ է կայանալու այդ հանդիպումը:
Ադրբեջանական պարբերականը հիշեցնում է, որ չորսօրյա պատերազմից անմիջապես հետո Սերժ Սարգսյանը որոշում կայացրեց հանդիպել իր քաղաքական հակառակորդ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ, որին ժամանակին իշխանությունից հեռացնելու համար զգալի դեր էր կատարել: «Haqqin.az»-ը հիշեցնում է նաև, որ այն ժամանակ Տեր-Պետրոսյանը հայտնվել էր «ղարաբաղյան կլանի», այդ թվում՝ Սերժ Սարգսյանի թիրախի դերում՝ ԼՂ կարգավորման հարցում իր «կառուցողական» առաջարկների պատճառով։ Մասնավորապես, նախկին նախագահը պնդում էր, որ ԼՂ շուրջ «օկուպացված» տարածքները պետք է վերադարձվեն Ադրբեջանին: