Լրահոս

14.10.2010 10:11


ԱՄՆ–ում հայկական քրեական մեծ խումբ է ձերբակալվել

ԱՄՆ–ում հայկական քրեական մեծ խումբ է ձերբակալվել

Լոս Անջելես և Նյու Յորք քաղաքներում ձերբակալվել են հայկական քրեական մի մեծ խմբի տասնյակ անդամներ, ովքեր մեղադրվում են բժիշկների և հիվանդների կեղծված ինքնության տվյալների միջոցով պետական առողջապահական համակարգից անօրինական կերպով տասնյակ միլիոնավոր դոլարի գումարներ հափշտակելու համար։

Ձերբակալվածների մեջ է կազմակերպված հանցագործ խմբի պարագլուխ, «օրենքով գող» Արմեն Ղազարյանը, ով հայտնի լինելով դեռևս խորհրդային տարիներից, ապահովել է հանցավոր խմբի պաշտպանությունը։ Նա Միացյալ Նահանգներ է գաղթել 1996թ. և ստացել փախստականի կարգավիճակ՝ հակառակ Հայաստան ու Ադրբեջան կատարած հաճախակի այցերին:

«Միրզոյան-Թերջանյան» անվանումը կրող հայկական այս կազմակերպության անդամների ձերբակալությունը տեղի է ունեցել ամբողջ ԱՄՆ-ի տարածքի առողջապահական համակարգում կատարվողող զեղծարարությունները բացահայտելու ծրագրի ու սկսված արշավի շրջանակներում։

Ձերբակալություններ են տեղի ունեցել նաև Օհայո, Նյու Մեքսիկո և Ջորջիա նահանգներում։ Ինչպես  տեղեկացնում է ամերիկյան «The Wall Street Journal» թերթը, միայն Նյու Յորքում դատախազները գործեր են հարուցել 44 անձանց նկատմամբ, ովքեր Մեդիքեր (Medicare) պետական ապահովագրական կառույցից հափշտակել են մոտ 100 մլն դոլար։

Հայ հանցավոր խմբի անդամները երկրի 25 նահանգներում օգտագործել են գոյություն չունեցող 118 կլինիկաների, ինչպես նաև հազարավոր հիվանդների անուններ։

Հայ հանցագործների դեմ չորեքշաբթի օրը հարուցվել են նենգասպառնալիքի դիմելու, առողջապահական համակարգում կեղծիքների, կեղծվավ ինքնության, դրամի լվացման ու բանկային զեղծարարարությունների մասին մեղադրանքներ։

Դատապաշտպանների անունները դեռևս չեն հրապարակվում:

Այս խորագրի վերջին նյութերը