Քաղաքական

19.04.2016 14:20


Գալուստ Սահակյանը՝ ԴԱՀԿ պետի հրաժարականի մասին

Գալուստ Սահակյանը՝ ԴԱՀԿ պետի հրաժարականի մասին

–Մարդն ինքն է որոշում, թե ինչպես պետք է պատասխանի, և ես չեմ կարծում, թե դա այն հրատապ հարցն է, որ պաշտոնաթող մարդու համար պետք է կարծիքներ հնչեն, թե ինչու նա հրաժարական տվեց,- ի պատասխան լրագրողի՝ որո՞նք են ԴԱՀԿ արդեն նախկին պետ Միհրան Պողոսյանի հրաժարականի պատճառները, ասել է Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը։

Ավելին՝ ԱԺ խոսնակը հավաստիացրել է, որ ԴԱՀԿ–ը վերջին տարիներին լավ է աշխատել:

Դիտարկմանը, որ Պողոսյանը պետք է պատասխան տա օֆշորային սկանդալի համար, Գալուստ Սահակյանն արձագանքել է՝ այդ ամենը մամուլով շրջանառվող լուրեր են՝ հավելելով.

–Եթե իրողություններն այնպիսին լինեն, որ հակասեն մեր երկրի օրենսդրությանը, բնականաբար, ցանկացած մարդ պետք է պատասխան տա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը