ԻԼԻՊ-ը պատրաստվում է գրոհել Իտալիայի, Իսպանիայի և Ֆրանսիայի լողափերը
Եվրոպայի հատուկ ծառայությունները տեղեկություն են ստացել, համաձայն որի՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության գրոհայինները պատրաստվում են ահաբեկչություններ կազմակերպել Իտալիայի, Իսպանիայի և Ֆրանսիայի հարավում գտնվող լողափերում:
«Bild»-ի փոխանցմամբ՝ համապատասխան տեղեկությունները Գերմանիայի հետախուզական գործակալությունը ստացել է Աֆրիկայից՝ իտալացի գործընկերների միջոցով:
Աղբյուրի փոխանցմամբ՝ ահաբեկիչները՝ Սենեգալի քաղաքացիները, լողափերում պատրաստվում են ներկայանալ որպես ըմպելիքների և հուշանվերների վաճառողներ, ովքեր իրականում պատրաստվելու են պայթեցնել իրենց:
«Փաստաթղթերում հիշատակված ծայրահեղականները, ենթադրաբար, Սենեգալից են, և իրենց ներկայացնում են որպես Նիգերիայից «Բոկո Հարամ» ահաբեկչական կազմակերպության ներկայացուցիչներ: Մեկ տարի առաջ կազմակերպությունը միացել է ԻԼԻՊ-ին», - նշում է աղբյուրը:

7or.am