Անապայի կետարիումում դելֆինի ճարպակալման պատճառով դատախազությունը ստուգումներ է սկսել (տեսանյութ
ՌԴ Անապայիկետարիումում կենդանիների իրավունքների պաշտպանները հայտնաբերել են ճարպակալած բևեռային սպիտակ դելֆինՌոքսիին, որն արդեն 3 տարի պահվում է շատ վատ պայմաններում: Այս մասին հաղորդում է «Life»-ը:
Մոտ 5-մետրանոց կենդանին ստիպված է գտնվել 10-մետրանոցժանգոտված լողավազանում, որի ջուրը չի մաքրվում: Նման ապրելակերպի պատճառով նրա մարմինը սկսել է ճարպակալել և անբնական տեսք ընդունել:
«Ըստ տեսանյութի՝ դելֆինի պահպանման պայմանները շատ վատն են: Նման կենդանուն անհրաժեշտ է մեծ լողավազան՝ ջրի մշտական ֆիլտրացումով: Ջուրը պարզապես զզվելի է, կանաչ: Ճարպակալումն ակնհայտ է, և դա կարող է հանգեցնել կենդանու մահվան», - «Life»-ի հետ զրույցում հայտարարել է անասնաբույժ Միրոն Պողոսյանը:
Կենդանիների պաշտպանները վստահ են, որ Ռոքսին ճարպակալել է քիչ շարժվելու, սխալ սննդակարգի և տաք կլիմայի պատճառով: Բացի այդ, զտիչները, որոնք պետք է մաքրեն լողավազանի ջուրն, անջատված են, ինչի արդյունքում կենդանին ստիպված է ապրել կողտոտ ջրում, ինչը կարող է մի շարք հիվանդությունների պատճառ դառնալ:
Կետարիումի աշխատակիցները, սակայն, հայտնել են, որ Ռոքսին պահվում է նորմալ պայմաններում, և քանի որ նա այլևս չի մասնակցում ներկայացումների, նրան չեն վարժեցնում:
Մասնագետները վստահ են, որ ճարպակալած կենդանուն դեռ կարելի է փրկել: Դրա համար անհրաժեշտ է տեղափոխել նրան ավելի մեծ լողավազան կամ ծովային «վանդակ» և մշակել քիչ կալորիականություն ունեցող սննդակարգ: Միայն այդ ժամանակ կենդանին կսկսի ավելի շատ շարժվել և վերադառնալ իր նորմալ տեսքին:
Անապայի կետարիումում դելֆինի ճարպակալման պատճառով դատախազությունը ստուգումներ է սկսել (տեսանյութ
ՌԴ Անապայի կետարիումում կենդանիների իրավունքների պաշտպանները հայտնաբերել են ճարպակալած բևեռային սպիտակ դելֆին Ռոքսիին, որն արդեն 3 տարի պահվում է շատ վատ պայմաններում: Այս մասին հաղորդում է «Life»-ը:
Մոտ 5-մետրանոց կենդանին ստիպված է գտնվել 10-մետրանոց ժանգոտված լողավազանում, որի ջուրը չի մաքրվում: Նման ապրելակերպի պատճառով նրա մարմինը սկսել է ճարպակալել և անբնական տեսք ընդունել:

7or.am