Աշխարհ

19.04.2016 11:29


Պուտինն ու Պորոշենկոն քննարկել են Սավչենկոյի ճակատագիրը

Պուտինն ու Պորոշենկոն քննարկել են Սավչենկոյի ճակատագիրը

Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Պյոտր Պորոշենկոն հեռախոսազրույց են ունեցել, որի ժամանակ քննարկել են ՌԴ–ում դատապարտված ուկրաինացի զինծառայող Նադեժդա Սավչենկոյի, ինչպես նաև Կիևի դատարանի կողմից դատապարտված ռուսաստանցիներ Ալեքսանդր Ալեքսանդրովի և Եվգենի Երոֆեևի ճակատագրերը։ Այս մասին, ՌԻԱ «Նովոստիի» փոխանցմամբ, հայտնել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

«Նախագահները պայմանավորվել են, որ մոտ ժամանակներս կապահովվի Դոնի Ռոստովում Ուկրաինայի գլխավոր հյուպատոսի՝ Սավչենկոյին այցելելու հնարավորությունը»,- նշել է Պեկկովը։

Զրուցակիցներն անդրադարձել են նաև Ուկրաինայի հարավ-արևելքում տիրող իրադրությանը, քննարկել երկկողմ հարաբերությունների ընթացիկ հարցեր:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը