Աշխարհ

19.04.2016 11:06


Դավութօղլու. «Սիրիայի հետ սահմանը բաց է մարդասիրական նկատառումներով»

Դավութօղլու. «Սիրիայի հետ սահմանը բաց է մարդասիրական նկատառումներով»

Թուրք-սիրիական սահմանը շարունակում է բաց մնալ մարդասիրական նկատառումներով։ ՏԱՍՍ–ի փոխանցմամբ՝ նման հայտարարություն է արել Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն՝ ի պատասխան այն հաղորդագրության, որ ՌԴ և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Բարաք Օբաման հեռախոսազրույցի ժամանակ բարձրացրել են թուրք-սիրիական սահմանը փակելու հարցը:

Նա ընդգծել է՝ Թուրիայի համար արժեք չունեն երկու երկրների առաջնորդների բանակցությունները, որոնք կարող են միմյանց հետ քննարկել՝ ինչ ցանկանում են։ Դավութօղլուն շեշտել է՝ վերջին խոսքը պատկանում է Թուրքիային։

«Թուրքիան սահմանը բաց է պահում փախստականների համար մարդասիրական նկատառումներով: Եվ աշխարհը պետք է միայն շնորհակալություն հայտնի Թուրքիային, այլ ոչ թե հաշվետվություն պահանջի»,- նշել է թուրք վարչապետը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը