Աշխարհ

19.04.2016 09:40


Էկվադորի երկրաշարժի հետևանքով զոհվածների թիվը հասել է 413–ի

Էկվադորի երկրաշարժի հետևանքով զոհվածների թիվը հասել է 413–ի

Էկվադորի երկրաշարժի հետևանքով զոհվածների թիվը հասել է 413–ի։ Ավելի վաղ երկրի նախագահ Ռաֆայել Քորրեան հայտնել էր 246 մահացածի և ավելի քան 2.500 վիրավորի մասին։

Հիշեցնենք՝ ապրիլի 17-ին՝ տեղական ժամանակով ժամը 03.58-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 23.58-ին) Էկվադորի ափերի մոտ գրանցվել է հյուսիսային լայնության 00.350 և արևելյան երկայնության 79.970 աշխարհագրական կոորդինատներով (Էկվադորի ափամերձ տարածք), օջախի 20 կմ խորությամբ, 7.4 մագնիտուդով երկրաշարժ:

Ստորգետնյա ցնցումների ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 8-9 բալ:

Այս խորագրի վերջին նյութերը