Լրահոս

03.12.2009 17:29


Մանվել Սարգսյան. «Հայաստանում Ղարաբաղի մասով նոր քաղաքականություն պետք է մշակվի...»

Մանվել Սարգսյան. «Հայաստանում Ղարաբաղի մասով նոր քաղաքականություն պետք է մշակվի...»

-Գերտերությունների կողմից Թուրքիայի առաջ դժվարին խնդիր է դրվել, սկզբունքային խնդիր՝ առանց Ղարաբաղը շոշափելու գնալ հայ-թուրքական արձանագրությունների վավերացմանը։ Եվ դա մենք օրեցօր տեսնում ենք։ Արդեն մի երկու շաբաթ է, ինչ Թուրքիայի բարձրագույն ղեկավարները կամ ընդհանրապես չեն խոսում, որ Ղարաբաղում փոփոխությունները պայման են վավերացման համար, կամ էլ եթե խոսում են, արդեն այն չէ, ինչ որ եղել է մեկ-երկու ամիս առաջ։ Այսինքն, նրանք էլ են լրջացել ու համարում են, որ կարող են բարդ ընտրությունների առաջ կանգնել,-«Սարդարապատ» շարժման նախաձեռնած «Հայ-ադրբեջանական բանակցությունները» թեմայով կլոր սեղանի ժամանակ ասել է փորձագետ Մանվել Սարգսյանը։

Նա նշել է, որ առաջիկայում Ղարաբաղի խնդրի շուրջ միջազգային իրավիճակը կփոխվի, և այն, ինչ եղել է 20 տարի առաջ, պետք է թողնել մի կողմ և նոր իրավիճակ ստեղծել։

-Ես համոզված եմ, որ հայ-թուրքական հարաբերությունները խորքային գործընթաց են. գերտերություններն ամեն ինչ կապելու են դրա հետ և ամեն ինչ հայ-թուրքական պրոցեսով են պայմանավորելու։ Այս իրավիճակում Հայաստանում նոր քաղաքականություն պետք է մշակվի, որ թույլ չտան, որ Ղարաբաղը որպես գործիք օգտագործվի հայ-թուրքական հարաբերությունները շտկելու այս կամ այն գերտերության օգտին,-ասել է Մանվել Սարգսյանը։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը