«Facebook» սոցիալական ցանցը կներմուծի ևս երկու նոր գործառույթ, որոնց նպատակը օգտվողների անձնական տվյալները պաշտպանելն է։ Այս մասին հաղորդվում է «Facebook»-ի բլոգում։
Առաջին գործառույթն արդեն ներդրված է և նախատեսված է նրանց համար, ովքեր «Facebook» են մուտք գործում հեռախոսից կամ ընկերների համակարգիչներից, իսկ հետո մոռանում են եզրափակել գործողությունը և սեղմել «Log out» կոճակը։
Սոցիալական ցանցից օգտվողները կարող են ստուգել կարգավորումների ցանկը, որոնցով մուտք են գործել «Account settings» բաժին։ Այնտեղ կարելի է հեռահար ելք կատարել համակարգից։
Երկրորդ նորությունն այն է, որ սոցիալական ցանցում կարճաժամկետ գրանցման համար շուտով կարելի է ստանալ միանգամյա ծածկագիր։ Այս գործառույթը նախևառաջ առաջարկվում է նրանց, ովքեր «Facebook են» մտնում համակարգիչներից, որոնք գտնվում են հասարակական վայրերում, օրինակ՝ ինտերնետ-սրճարանում։
«Facebook»–ը երկու նոր գործառույթ կիրականացնի