Երվանդ Բոզոյան. «Սերժ Սարգսյանի ու Լևոն Տեր-Պետրոսյանի հանդիպումն ու կոչը իրական համախմբման հետ որևէ առնչություն չունեն»
Քաղաքագետ Երվանդ Բոզոյանից «Vesti.am»-ը հետաքրքվել է՝ ստացվում է, որ ունենք 2 Հայաստան՝ մեկն այն է, որտեղ մեր երիտասարդները հայրենիքն են պաշտպանում, իսկ մյուսում՝ նույն տարիքի երիտասարդներին իշխանությունն օգտագործում է ընտրակեղծիքներ իրականացնելու համար, այս պայմաններում ինչքանո՞վ է ընդունելի Սերժ Սարգսյանի շուրջ համախմբվելու Լևոն Տեր–Պետրոսյանի կոչը, և արդյոք կարելի՞ է այս խնդիրների վրա աչք փակել:
-Ծանր վիճակներում ես ինքս ազգային համախմբման կողմնակիցն եմ, որովհետև եթե դա չլինի, ապա մենք կարող ենք կանգնել վտանգի առաջ, սակայն ցավով պետք է նշեմ, որ Սերժ Սարգսյանի ու Լևոն Տեր-Պետրոսյանի հանդիպումն ու կոչը իրական համախմբման հետ որևէ առնչություն չունեն: Ի՞նչ կատարվեց այս 4-օրյա պատերազմի ընթացքում. այն որակական ինչ-որ բան փոխեց մեր երկրում, փոխեց նաև հասարակության մեջ, ռազմաճակատում, ղարաբաղցիների գիտակցության մեջ, և այդ ամենը չէր կարող չազդել նաև Սերժ Սարգսյանի դիրքի վրա նրա իշխանության մեջ, և նա զգաց պետական ապարատում շեշտակի լեգիտիմության պակաս: Նա զգաց, որ առաջին անգամ հայ հասարակության մեջ առաջացավ կասկած Սերժ Սարգսյանի նկատմամբ, որ նա չի կարողանում ապահովել Հայաստանի անվտանգությունը, որովհետև հայ ժողովուրդը գիտեր, որ մինչ այդ վատ է սոցիալական վիճակը, համատարած կոռուպցիա կա, զարգացում չկա, արտագաղթ կա, բայց Սերժ Սարգսյանն ունի շատ լավ հարաբերություններ Ռուսաստանի հետ, և դրանով մենք ապահովում ենք մեր անվտանգությունը: Քանի որ այդ 4 օրվա ընթացքում հասարակությունը հասկացավ, որ անվտագության երաշխիք չկա, Սերժ Սարգսյանի վարկանիշը միանգամից անկում ապրեց, և ինքը դա զգաց, զգաց իր անձնական վտանգը, և որպեսզի նա լուրջ կորուստներ չունենա իշխանության մեջ, միանգամից փորձեց Տեր-Պետրոսյանին ներքաշել այս համերաշխության մեջ, որպեսզի կարողանա վերականգնել իր դիրքերը իշխանությունում: Մասամբ վերականգնեց, թեև Տեր-Պետրոսյանը քաղաքական դաշտում զրոյական վարկանիշ ունի, սակայն նաև կա առաջին նախագահի տիտղոսը, և չունենալով լուրջ քաղաքական հավակնություններ՝ փորձեց գործարքի գնալ Սերժ Սարգսյանի հետ այն իմաստով, որ ոչ մի քաղաքական դիվիդենտ չստացավ, բայց քաղաքական դիվիդենտ տվեց Սերժ Սարգսյանին: Կարծում եմ, որ հետագա զարգացման ժամանակահատվածում մարդիկ կտեսնեն, որ այդ համախմբումը հասարակությանը ոչինչ չի տալիս։ Նույն Հրազդանի ընտրությունների խայտառակ կաշառքն ու ընտրակեղծիքները, որ տեսնում ենք, նույն «4+4+4»-ի բանակցությունների ընթացքում, երբ իշխանությունները ոչ մի զիջման չեն գնում հասարակությանն ու ընդդիմությանը: Մարդիկ տեսնելու են դա, որովհետև Սերժ Սարգսյանն այստեղ չի գնալու ոչ մի կոմպրոմիսի. նա կգնա կոմպրոմիսի միայն այն դեպքում, երբ Հայաստանում առաջանա քաղաքական ուժ, որը կստիպի գնալ փոփոխությունների, որովհետև Սերժ Սարգսյանի վերջին 8 տարիների կառավարումը դա է ցույց տալիս. այդ մարդն ունակ չէ լուրջ փոփոխությունների գնալու, նա ունակ է փոփոխությունների իմիտացիա անելու, որպեսզի հանրության մոտ պատրանքներ առաջանան, որ ինքը կարող է գնալ փոփոխությունների:
-Լևոն Տեր-Պետրոսյանը կոչ է անում համախմբվել Սերժ Սարգսյանի շուրջ, որպեսզի նա ԼՂ-ի բանակցությունների ընթացքում իրեն ուժեղ զգա: Արդյոք այդ բանակցություններն այդքան արա՞գ են ընթանալու և այդքան շո՞ւտ կավարտվեն դրանք: Չէ՞ որ դրանք կարող են երկար ձգձգվել, ու այդքան տարի պետք է նրա շուրջ համախմբվա՞ծ լինել:
-Նույնիսկ հասարակության ապաքաղաքական մասն է հասկանում, որ դրանք խաբեություններ են, որովհետև հայ-ադրբեջանական բանակցություններն ընթանում են 22 տարի, ցավոք, մոտ ժամանակներում չի էլ լուծվելու: Քաշմիրի բանակցություններն ընթանում են ավելի քան 60 տարի, մոտավորապես այդքան շարունակվում են պաղեստինյան բանակցությունները, Կիպրոսի բանակցությունները 40 տարի: Մեծ հաշվով և՛ հայ, և՛ ադրբեջանցի հասարկությունները դեռ պատրաստ չեն ԼՂ-ի հարցում գնալ զիջումների, դա ցավով եմ ասում, որովհետև բանակցությունները մի օր լինելու են, բայց ոչ մոտակա 15-20 տարիների ընթացքում: Ե՛վ Հայաստանում, և՛ Ադրբեջանում պետք է այնպիսի քաղաքագետներ ու քաղաքական գործիչներ լինեն, որոնք ռեալ գնահատեն իրավիճակը, առաջարկեն ռեալ կոմպրոմիսներ, որոնք նպաստեն հօգուտ հայ և ադրբեջանցի ժողովուրդների զարգացմանը: Ես համոզված եմ, որ մեր ժողովուրդները ապագայում գնալու են այդպիսի կոմպրոմիսի:
–Երեք տարի առաջ Սամվել Բաբայանը Սերժ Սարգսյանին նախազգուշացրել է պատերազմի հնարավոր վտանգի մասին, մանրամասն ներկայացրել է, թե ինչ զենք պետք է գնել ու ընդհանրապես, ինչ անել, որպեսզի մոտալուտ պատերազմը կանխվի, կամ մեր կորուստներն առնվազն երեք–չորս անգամ քիչ լինեն, սակայն կարող ենք ասել, որ այդ նամակն անտեսվել է: Ինչպե՞ս եք դա գնահատում:
-Այս նամակից, որը ներկայացվեց «7օր» կայքի կողմից, 2013 թվականին, հանգամանքների բերումով, ես այդ ժամանակ տեղեկացա դրա քաղաքական բովանդակության մասին: Այն փակ բնույթ էր կրում, դրա համար էլ դրա մասին ոչ ոք չէր խոսում: Բացի այդ նամակից՝ մի գաղտնիք էլ եմ ուզում բացել, որ 2013-ի հուլիս-օգոստոս ամիսներին ռուսական վերլուծաբաններն ահազանգում էին. Հայաստանը, երբ գնում էր ԵՄ ճանապարհով, երբ Հայաստանի քաղաքական վերնախավը ժամանակ հրճվում էր այդ գաղափարով, ռուսական ռազմական վերնախավը սերտորեն համագործակցում էր Ադրբեջանի հետ: Հենց սկսվեց Արևելյան գործընկերության ծրագիրը Հայաստանի և Հարավային Կովկասի հետ, Ադրբեջանը միանգամից հրաժարվեց այդ ծրագրից: Երբ մեր քաղաքական վերնախավը հրճվանքի մեջ էր, ադրբեջանական քաղաքական վերնախավը ռուսական վերնախավին համոզում էր, որ Հայաստանն ուզում է դավաճանել Ռուսաստանին, մենք էլ մերժեցինք եվրոպացիներին, եկեք իրար հետ համագործակցենք: Արդեն 2011 թվականից իրենց հաջողվեց այդ համագործակցությանը գնալ, նրանք կնքեցին մի շարք պայմանագրեր, որից հետո ստացան զենք-զինամթերք: 3 տարվա ընթացքում նրանք մեծ քանակով զենք-զինամթերք էին ստացել, որի մասին տեղեկացված էր նաև ռուսական զինվորական վերնախավը և այդ մասին տեղեկացավ նաև Սամվել Բաբայանը, ով այսօր ապրում է Մոսկվայում և սերտորեն կապված է ռուսական քաղաքական և զինվորական շրջանակների հետ: Նա բավական մտահոգվեց՝ որպես մարդ, ով ժամանակին մեծ դերակատարում է ունեցել ղարաբաղյան պատերազմում, և ոչ թե պոպուլիստական ելույթներով հանդես եկավ, որպեսզի ինչ-որ «աչոկներ» հավաքի, այլ փակ նամակով դիմեց Սերժ Սարգսյանին՝ ներկայացնելով իր մտահոգություններն այն տեղեկության հետ կապված, որ ուներ Ռուսաստանից: Նա նամակը փոխանցեց, մենք արդեն տեղյակ էինք, բայց իրավունք չունեինք դա հրապարակային դարձնել, բայց ես որևէ տեղեկություն չունեմ, թե ինչ եղավ այդ նամակի հետ դրանից հետո. դրա քաղաքական մասով ես իմ մտահոգությունները ներկայացրել եմ: Այս ամենը հանգեցրեց նրան, որ Սերժ Սարգսյանը հանդիպեց ռուսական բարձրաստիճան պաշտոնյաների հետ երրորդ երկրում, և նրանք բացատրեցին, որ եթե նա խորացնի այդ գործընթացը, ապա Հայաստանը կավարտի 2013 թվականն այնպես, ինչպես ավարտեց 1920 թվականին, որի արդյունքում էլ Սերժ Սարգսյանը փոխեց իր որոշումը ԵՄ-ի հետ կապված: Փաստորեն, 3 տարի Սերժ Սարգսյանն անտեսում էր այս պրոցեսը, 3 տարի ՌԴ-ն զինում էր Ադրբեջանին, բայց Հայաստանը հանգիստ էր վերաբերվում դրան: Այս ամենի մասին հիմա ոչ ոք չի խոսում, որովհետև դրա պատասխանատուն ոչ միայն Սերժ Սարգսյանն է, այլ քաղաքական վերնախավը, որը ուղղակիորեն հրճված էր ԵՄ գործընթացով, և որի արդյունքում Հայաստանը մնաց մենակ, և դրա շնորհիվ Ադրբեջանը սկսեց ակտիվորեն զինվել Ռուսաստանի կողմից: Դրա վերջնարդյունքը եղավ այն, որ Պուտինը գնաց Բաքու, և կնքվեց ավելի քան 4 միլիարդ դոլարի տարբեր տեսակի զենք-զինամթերքի պայմանագիրը, և, բացի այդ, Ռուսաստանը Ադրբեջանում կառուցելու է ռազմաարդյունաբերական համալիր: Այս ամենը միանգամից չեղավ, եղավ այն ժամանակվանից, երբ Հայաստանը վարում էր նման քաղաքականություն:

«Vesti.am»