Սերժ Սարգսյանը հանդուրժում է «ազգային միասնություն» միայն եթե դա տեղի է ունենում իր պայմաններով
Այն բանից հետո, երբ Տեր-Պետրոսյանը հանդիպեց Սերժ Սարգսյանի հետ, ՀԱԿ-ի համակիրները սկսեցին փնովել նրանց, ովքեր վերոհիշյալ հանդիպման ետևում տեսան քաղաքական-կոմերցիոն գործարք ընդդեմ կոնկրետ մարդկանց և ոչ թե «ազգային միասնությանն» ուղղված երևույթ: Ով չէր ընդունում ՀԱԿ-ի տեսակետը, ավտոմատ դառնում էր թիրախ: Բայց եկեք տեսնենք, թե ինչ է իրականում տեղի ունենում: Սերժ Սարգսյանը, կեղծելով Հրազդանում քաղաքապետի ընտրությունների արդյունքները ու ոչ մի կոմպրոմիսի չգնալով ընտրական օրենսգրքի վերաբերյալ «4+4+4» քննարկումների ժամանակ, ցույց է տալիս, որ եթե նա նույնիսկ գնում է դեպի ազգային միասնություն, ապա նա դա անելու է միայն իր պայմաններով:
Որո՞նք են այդ պայմանները՝ շարունակել կեղծել բոլոր մակարդակների ընտրությունները, ոչ մի էական զիջումների չգնալ ընտրական օրենսգրքի ու այլ կարևոր օրինագծերի քննարկման ժամանակ, շարունակել «հակաօլիգարխիկ պայքարը»՝ երկրի մեծահարուստների դեմ «քսի տալով» «անկախ» ԶԼՄ-ներին ու «քաղաքացիական ակտիվիստներին», այն էլ այն պայմանով, որ նրա ու նրա ընտանիքի հարստությունների մասին բոլորը պետք է լռեն: Այսինքն՝ շարունակել կառուցել «մեկ օլիգարխի համակարգ»: Բայց դրա հետ մեկտեղ՝ նա պատրաստ է «գյալաջի անել» «ազգային խնդիրներով» մտահոգված բոլոր ուժերի հետ ու «ձեռքի հետ» այդ ուժերին օգտագործել Քոչարյանի դեմ պայքարում:
Նկատենք, որ վերոնշյալ իրողություններում խոսք անգամ չկար ԼՂ խնդրի լուծման մասով իրականացվելիք քայլերի մասին, որոնք վերջին օրերին պարտավոր էր իրականացնել Սերժ Սարգսյանը: Բայց չէ՞ որ ՀԱԿ-ի առաջնորդը մեզ համոզում է, որ ազգային միասնությունը պետք է հենց նրա համար, որ «Սերժն իրեն ուժեղ զգա բանակցությունների սեղանի շուրջ»:
Հետևաբար, այն «գաղափարական ատմազկան», թե, իբր, Սերժի հետ պետք է գնալ երկխոսության ազգային միասնության գաղափարի շուրջ, արդեն հիմա փլուզվել է, քանզի Սարգսյանն իր քայլերով ցույց է տալիս, որ եթե Ղարաբաղում նա պատրաստ է հանդուրժել «200-300 մետր հողի կորուստը», ապա ներքաղաքական պայքարում նա անգամ «մեկ թիզ հող» չի ուզում հանձնել: Բոլոր նրանք, ովքեր այսօր խոսում են Սերժ Սարգսյանի ու իշխանության շուրջ համախմբվելու մասին, փաստացի աջակցում են հողերի կորստին տանող քաղաքականությունը:
Եվ որպես վերջաբան՝ նշեմ՝ պետք է համախմբվել ոչ թե անձի (այս դեպքում Սերժ Սարգսյանի), այլ գաղափարի շուրջ: Ո՞րն է այդ համախմբող գաղափարը՝ էֆեկտիվ պետության կառուցում, որը հնարավոր կլինի իրականացնել ֆունդամենտալ կերպով վերափոխված իշխանության պարագայում:

Արմեն Միքայելյանի ՖԲ էջից