Կարծիք

18.04.2016 15:05


Ապրիլյան դեպքերից երեք գլխավոր եզրահանգում պիտի արվի

Ապրիլյան դեպքերից երեք գլխավոր եզրահանգում պիտի արվի

Ապրիլյան դեպքերից մարդ, կարծում եմ, երեք գլխավոր եզրահանգում պիտի անի։ Առաջին՝ ժողովրդավարության բացակայությունն ամենամեծ սպառնալիքն է մեր ժողովրդի ու պետության, մեր զավակների ֆիզիկական անվտանգությանը։ Հանդուրժելով զոռբայությունն ու ապօրինությունները, կոռուպցիան ու երկրի հարստությունների, այդ թվում՝ անվտանգությանը հատկացված միջոցների փոշիացումը, ընտրակեղծարարություններն ու իշխանությունների վերարտադրումը, սոցիալական ճչացող անարդարությունը՝ մարդ դրանով իսկ վտանգի տակ է դնում իր զավակների կյանքը։ Բառի բուն, կասեի՝ ամենաբուն իմաստով։ Մարդ գիտակցաբար դանդաղ գործողության ռումբ է դնում իր զավակների ոտքերի տակ։

Երկրորդ՝ ժողովրդի կողմից չվերահսկվող իշխանությունը վերահսկվում է ուրիշների կողմից և դառնում ամենամեծ սպառնալիքը իր ժողովրդի անվտանգությանը։ Իմա՝ մեր իշխանությունների վերահսկումը մեր անվտանգության գրավականն է։

Երրորդ՝ ինքնիշխանության և քաղաքական սուբյեկտության բավարար ռեսուրսը բանակից էլ ազդու գործիք է, իսկ բանակի հետ միասին՝ ուղղակի հաղթաթուղթ։ Այս երեք գործոնների անտեսումն ուղղակի մահ է։ Եւ սա հաստատ այն գիտակից մահը չէ, որ գովերգվել է դարեդար։

Գեղամ Բաղդասարյանի ՖԲ էջից

Այս խորագրի վերջին նյութերը