Աշխարհ

18.04.2016 14:20


Կուստուրիցայի ֆիլմը չի ընդգրկվել Կաննի կինոփառատոն Պուտինի հանդեպ լավ վերաբերմունքի պատճառով

Կուստուրիցայի ֆիլմը չի ընդգրկվել Կաննի կինոփառատոն Պուտինի հանդեպ լավ վերաբերմունքի պատճառով

Աշխարհահռչակ սերբ ռեժիսոր Էմիր Կուստուրիցան հայտարարել է, որ, հավանաբար, իր «Ծիր Կաթինով ճանապարհը» կինոնկարը չի ընդգրկվել Կաննի կինոփառատոնի ծրագիր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդեպ իր ունեցած լավ վերաբերմունքի պատճառով: Այս մասին հաղորդում է «Национальная служба новостей»-ը:

Աղբյուրի փոխանցմամբ` փառատոնի ծրագիրը հայտարարել են ապրիլի 14-ին, իսկ Կուստուրիցայի կինոնկարի մերժումը բացատրել են այն հանգամանքով, որ ֆիլմն ուշ է ներկայացվել:

Սերբ ռեժիսորն, իր հերթին, հայտարարել է, որ ներկայացրել է կինոնկարն ընդամենը մեկ օր ուշացումով, և դա երբեք հիմք չի հանդիսացել կինոնկար չընդունելու համար:

«Կինոցանկը հայտարարվել էր ժամկետի ավարտից շուտ: Կինոնկարը ներկայացվել էր, սակայն այն նույնիսկ չեն դիտել: Ես համարում եմ դա վճար ՌԴ նախագահի հանդեպ ընկերական վերաբերմունքի համար», - հայտարարեց Կուստուրիցան:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը