Լրահոս

03.12.2009 17:11

Դևիդ Սատտեր. «ԱՄՆ–ը պաշտպանում է այն կարծիքը, որ հայ–թուրքական հարաբերությունները զուգահեռ են ղարաբաղյան հակամարտությանը»

Հադսոն համալսարանի ավագ գիտաշխատող Դևիդ Սատտերը Day.Az-ին մեկնաբանել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի և Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ դեկտեմբերի 7-ին կայանալիք հանդիպումը։

Փորձագետը կարծում է, որ ղարաբաղյան խնդրի կարգավորման թեման քննարկելու են երկու երկրների ղեկավարները։

«Ամենայն հավանականությամբ, ղարաբաղյան հակամարտության կարգավորման թեման կշոշափվի, բայց հուսալ, որ ԱՄՆ-ը Հայաստանին ինչ-որ կերպ առաջ կմղի Ադրբեջանի հետ բանակցությունների առաջընթացի առումով, քիչ է։ ԱՄՆ-ը պաշտպանում է այն կարծիքը, որ հայ-թուրքական հարաբերությունները զուգահեռ են ղարաբաղյան հակամարտությանը, բայց դրանք կապված չեն։ Գալով հայ-թուրքական հարաբերությունների նախնական համաձայնությանը՝ ԱՄՆ-ը դժվար թե ցանկանա ռիսկի դիմել և այդ երկու գործընթացներն իրար կապել»,-ասել է Դ. Սատտերը։

«Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համաձայնությունն ինչ-որ աստիճանով ԱՄՆ-ին հետ է մղում Հայոց ցեղասպանության մասին հարցից»,- նշել է փորձագետը։

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։