ՌԴ և Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավարները կքննարկեն ԼՂ հակամարտությունը
ՌԴ և Ֆրանսիայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովն ուԺան-Մարկ Էյրոն վաղը՝ ապրիլի 19-ին, կհանդիպեն։ ԱԳՆ ղեկավարները կքննարկեն Ուկրաինայում, Լիբիայում, Սիրիայում և Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը։ Այս մասին ասված է ՌԴ արտաքին գերատեսչության հաղորդագրությունում:
«Բանակցությունների ընթացքում նախարարները կքննարկեն ահաբեկչության դեմ պայքարի հարցում փոխգործակցության հարցը, նաև՝ միջազգային խնդիրների կարգավորման ընթացքը, այդ թվում՝ իրավիճակն Ուկրաինայում, Լիբիայում, Սիրիայում և, ընդհանուր, Մերձավոր Արևելքում»,- ասվում է հաղորդագրությունում։
Նշվում է նաև, որ «Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած բռնության ալիքի առնչությամբ՝ կքննարկվեն հետագա քայլերը, որոնք պետք է համաձայնեցնեն երկու երկրների արտգործնախարարությունները՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներ»։
ՌԴ և Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավարները կքննարկեն ԼՂ հակամարտությունը
ՌԴ և Ֆրանսիայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովն ու Ժան-Մարկ Էյրոն վաղը՝ ապրիլի 19-ին, կհանդիպեն։ ԱԳՆ ղեկավարները կքննարկեն Ուկրաինայում, Լիբիայում, Սիրիայում և Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը։ Այս մասին ասված է ՌԴ արտաքին գերատեսչության հաղորդագրությունում:

7or.am