Աշխարհ

18.04.2016 09:15


Էկվադորի երկրաշարժի հետևանքով զոհվածների թիվը հասել է 272–ի

Էկվադորի երկրաշարժի հետևանքով զոհվածների թիվը հասել է 272–ի

Սույն թվականի ապրիլի 17-ին՝ տեղական ժամանակով ժամը 03.58-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 23.58-ին), ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 00.350 և արևելյան երկայնության 79.970 աշխարհագրական կոորդինատներով (Էկվադորի ափամերձ տարածք), օջախի 20 կմ խորությամբ, 7.4 մագնիտուդայով երկրաշարժ:

Ստորգետնյա ցնցումների ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 8-9 բալ:

Ինչպես հաղորդում են միջազգային լրատվամիջոցները, կան 272 զոհ և ավելի քան 2500 տուժած:

Այս խորագրի վերջին նյութերը