Ո՞վ է Սամվել Ալեքսանյանին թույլատրել գնալ սահման եւ «շաբաշ» անել
Մի տեսանյութ է պտտվում «Ֆեյսբուքում»։ Պատգամավոր Սամվել Ալեքսանյանը ջիպ է նվիրում բանակի հրամանատարներից մեկին։ Չգիտեմ՝ տեսե՞լ է պաշտպանության նախարարը այդ կադրերը, թե՞ ոչ։ Բայց այդ հրամանատարին պետք է ազատել աշխատանքից։ Ի՞նչ իրավունքով է նա վերցրել այդ մեքենան, ո՞վ է Սամվել Ալեքսանյանին թույլատրել գնալ սահման եւ «շաբաշ» անել։ Մոռացել ե՞ք, որ գործ ունեք կանոնավոր բանակի հետ։ Ֆիդայական ջոկատների երկիր չենք, կանոնավոր բանակի սպան ինչպե՞ս կարող է թույլ տալ, որ իրեն այդպես փչացնեն։
...
Նորից քննարկվում է՝ պաշտոնյաների երեխաները ծառայո՞ւմ են սահմանում, թե ոչ թեման։ Այս հարցը պարբերաբար հայտնվում է մամուլի ուշադրության կենտրոնում։ Ինչ–որ լղոզված բացատրություններ, պատասխաններ, իհարկե, լինում են։ Բայց սա փակված թեմա է։ Մանրադիտակով էլ փնտրեք, չեք գտնի որեւէ պաշտոնյայի երեխա սահմանում։ Պետք է ասել՝ չկան այդպիսի օրինակներ. բացառությունը մի քանի զինվորականների երեխաներն են։
...
Ադրբեջանի ռազմական բյուջեն 8 անգամ գերազանցում է Հայաստանինը։ Դա նաեւ նշանակում է, որ նրանց սպառազինությունը հնարավոր է՝ նույնքան անգամ գերազանցի մերինը։ Ասում եմ՝ հնարավոր է՝ հաշվի առնելով Ադրբեջանի բանակի եւ ընդհանրապես երկրում առկա կոռուպցիայի չափերը։ Եւ միակ առվելությունը, որ ունենք այսօր, մեր զինվորի ոգին է։ Բայց ամեն ինչ դնել զինվորի ուսերին պարզապես հանցագործություն է։ Նրանք չեն մեղավոր, որ տնտեսություն չունենք, նրանք չեն մեղավոր, որ ԵՏՄ կոչվող կառույցում ոչ մի բարեկամ չունենք. հակառակը՝ բոլորը թշնամի են, նրանք չեն մեղավոր, որ պաշտոնյաները բիզնեսմեններ են ու իրենց աշխատավայրերում իրենց բիզնեսով են զբաղված։ Ու հիմա այս բոլորի համար զինվորներն են պատասխան տալիս։

Էդիկ Բաղդասարյանի ՖԲ էջից