Տրանսիլվանիայի Հայոց թանգարանի ձեւավորումը շահեց Բուխարեստի ճարտարապետության Բիենալեի առաջին մրցանակը
Բուխարեստի Ճարտարապետության IX Բիենալեում, որի արդյունքներն ամփոփվեցին 2010թ. հոկտեմբերի 12-ին, Ինտերիերի ճարտարապետություն, բեմական ձեւավորում եւ առարկաների դիզայն կատեգորիայում առաջին մրցանակի արժանացավ SKBD ստուդիան, որն իրականացրել է Տրանսիլվանիայի Հայոց թանգարանի հավաքածուի ցուցադրությունը (հեղինակներ' Աթիլլա Կիմ/Attila Kim, Տիբերիու Բուկշա/Tiberiu Bucşa, Ադրիանա Դիակոնու/Adriana Diaconu, Էլենա Ստոյան/Elena Stoian, Ռուքսանդրա Բերինդե/Ruxandra Berinde եւ Անա Բոտեզատու/Ana Botezatu):
Մրցույթն ընդգրկում էր վեց կատեգորիաներ' 1000քմ ավելի ճարտարապետություն, 1000քմ պակաս ճարտարապետություն, ուրբանիզմ եւ քաղաքային տարածքների ձեւավորում, Ինտերիերի ճարտարապետություն, բեմական ձեւավորում եւ առարկաների դիզայն, հուշարձանների վերականգնում եւ շենքերի վերակենդանացում, ճարտարապետական հրատարակություններ:
Տրանսիլվանիայի Հայոց թանգարանը բացվել էր Ռումինիայի Սիբիու նահանգի Դումբրըվեն (Dumbraveni) քաղաքում, ս/թ հուլիսի 15-ին, մշակութային ինքնության վերականգնման եւ խթանման ռումինա-եվրոպական համագործակցության շրջանակներում: Թանգարանի հիմնադրումն իրականացվել էր Նորվեգիայի, Իսլանդիայի եւ Լիխտենշտեյնի կառավարությունների կողմից հիմնադրված «Հայ համայնքի վերածննդին ուղղված գործողություններ» ծրագրի շրջանակներում: Ծրագրի նպատակն է Դումբրըվենի նախկին հայ համայնքի մշակութային ժառանգության պահպանությունն ու ներկայացումը, ինչպես նաեւ դրա միջոցով տեղական տուրիզմի եւ սոցիալ-տնտեսական զարգացման խթանումը: Թանգարանը տեղավորված է Դումբրըվենի հայ կաթողիկե Սուրբ Եղիսաբեթի տաճարին հարեւան պատմական Ապաֆի ամրոցում:
Դումբրըվենը համարվում է Տրանսիլվանիայի հայկական բնակավայրերից մեկը: Հայերն այնտեղ հաստատվել են դեռեւս 17-րդ դարի վերջում: 18-րդ դարի սկզբում հայերի ջանքերի շնորհիվ Դումբրըվենն ստացել է «թագավորական ազատ քաղաքի» կարգավիճակ, կառավարվել հայերի կողմից' հայկական օրենքներով եւ վերանվանվել Ելիզաբեթոպոլիս: Քաղաքում կառուցվել են հայկական եկեղեցիներ, վարչական եւ կրթական հաստատություններ, առեւտրական եւ բնակելի տներ, որոնցից մի մասը պահպանվում է մինչեւ այսօր: