«Ես արհամարհելու եմ ակնհայտորեն ուղղորդված և անձնական վիրավորանք պարունակող հրապարակումները»
Հայ ազգային կոնգրեսն ակնհայտորեն հարձակում է սկսել իմ դեմ։ Ենթադրում եմ՝ այն բանի համար, որ հակադարձել եմ Լևոն Տեր-Պետրոսյանի՝ վերջին հարցազրույցում տեղ գտած քննադատություններին, որոնք փաստացի վերաբերում էին իմ պաշտոնավարման շրջանում Հայաստանի քաղաքականությանը Լեռնային Ղարաբաղի հարցում և Թուրքիայի հետ հարաբերություններում:
Ասեմ, որ այդ ժամանակահատվածում ես եղել եմ Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական գաղափարախոսը, մեր որդեգրած մոտեցումների ու ծրագրերի համահեղինակը և քաղաքականության իրականացնողը։ Այդ բոլորի և ձեռք բերված արդյունքների համար ես հպարտ եմ և պատրաստ եմ պատասխանելու այն քննադատություններին, որոնք կբխեն արտաքին քաղաքական մոտեցումների և ընկալումների տարբերությունից, ինչը և արել եմ Լևոն Տեր-Պետրոսյանի հարցազրույցի դեպքում:
Ես արհամարհելու եմ ակնհայտորեն ուղղորդված և անձնական վիրավորանք պարունակող հրապարակումները: Իմ համախոհներին էլ խորհուրդ եմ տալիս անել նույնը:
Կուսակցություն ստեղծելու և քաղաքական պայքարը շարունակելու իմ նպատակը ընդդիմադիր ուժերի հետ հակադրության մեջ մտնելը չէ։ Իմ միակ խնդիրը արդար ընտրությունների միջոցով երկրում արմատական փոփոխությունների հասնելն է։

Վարդան Օսկանյանի ՖԲ էջից