Բոբիկնյուզերն առավոտից շնկշնկալեն տեղեկացնում են, որ ...
Բոբիկնյուզերն առավոտից շնկշնկալեն տեղեկացնում են, որ իրիկունը տեղի է ունենալու սխոդկա «խորհրդի նիստ»: Է հա՛, հետո՞...
Սխոդկայի անդամներից մեկնումեկը ասելո՞ւ է՝ Շեֆ ջան, մի՛ թալանիր, Շեֆ ջան, մի՛ գողացիր, Շեֆ ջան, մի՛ շնացիր, Շեֆ ջան, քեզ կուռք մի՛ դարձրու, քանզի բոլոր կուռքերին հետո պատվանդանից գցում ու ջարդուխուրդ են անում...
Հա՛, շեֆ ջան, մի բան էլ ասենք՝ քաղաքական մեռելների հետ մի՛ հանդիպիր, քանի որ դու էլ ես քաղաքական մեռել դառնալու, եթե «ներազգային միասնության» լոզունգի տակ տարածքներ ես հանձնելու...
Բնականաբար, սխոդկայի մասնակիցներից որեւէ մեկը նման բան չի ասելու, քանի որ վստահ է՝ արդեն երկու քաղաքական մեռել կա... Ու էդ մեռելների վկաները դեռ ապավինում են Աստծո ողորմությանը, որ երկու մեռել փյունիկի պես հառնելու ու շարունակելու է «իրավիճակի տերը լինել»:
Երկու դամբարան պատրաստեք, պարոնա՛յք: Ինչ-ինչ, բայց դրա համար այս երկրում դեռ տեղ կա...

Կիմա Եղիազարյան