Լրահոս

03.12.2009 16:54

Ռուբեն Հախվերդյան. «Մենք մի պետություն ենք դարձել, որտեղ գլուխն ու հետույքը կարծես թե փոխել են իրենց տեղերը»

Ռուբեն Հախվերդյան. «Մենք մի պետություն ենք դարձել, որտեղ գլուխն ու հետույքը կարծես թե փոխել են իրենց տեղերը»

-Ես ցանկանում եմ նախագահի մակարդակի մասին խոսել, երբ նա «Մեսրոպ Մաշտոց» շքանշան է շնորհում կասկածելի վարքի տեր ու անճաշակ, ռաբիս երգչուհուն՝ Ալլա Պուգաչովային, և նույն շքանշանը տալիս է կաթողիկոսին։ Այսինքն, նրանց դնում է նույն հարթության վրա։ Ինձ հիասթափեցնում է մեր ղեկավարության գավառական մակարդակը, որն, իրոք, չգիտեն՝ վաղն ինչ է լինելու,-«Սարդարապատ» շարժման նախաձեռնած կլոր սեղանի ժամանակ ասել է երգահան Ռուբեն Հախվերդյանը։

Նա նշել է, որ հայ մտավորականությունը ճնշված վիճակում է, և կարծես թե ժողովուրդն ավելի խելացի է, քան կառավարությունը։

-Մենք մի պետութուն ենք դարձել, որտեղ գլուխն ու հետույքը կարծես թե փոխել են իրենց տեղերը։ Սա աննորմալ վիճակ է, և կարծում եմ, որ եթե Սերժ Սարգսյանը խելք ունենար, իր լավագույն որոշումը կլիներ հրաժարական տալը, բայց սա ես ասում եմ ի՛մ բարոյականության տեսանկյունից,-նշել է նա։

Ըստ Ռուբեն Հախվերդյանի՝ եթե հայ-թուրքական սահմանը բացվի, բոլոր նախադրյալները կան, որ մենք միանգամից թրքանանք։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։