Կարծիք

16.04.2016 14:20


Ո՞վ պետք է հրաժարական տա...

Ո՞վ պետք է հրաժարական տա...

Վերջին օրերի լրատվական հոսքերի հիմնական ուղղվածություններից մեկը «սպասվող» հրաժարականների մասին է: Սակայն մի հարց, այնուամենայնիվ, բաց է մնում: Ո՞վ պետք է հրաժարական տա: Օրինակ՝ ինչպե՞ս ենք պատկերացնում, ասենք, Սուրիկ Խաչատրյանի (Լիսկա) կամ Գագիկ Բեգլարյանի (Չոռնի) հրաժարականները՝ Սիսիան-Գորիս ճանապարհահատվածի խայտառակ վիճակի համար: Էս մարդիկ արդեն մի անգամ հրաժարական տվել ու կրկին անգամ բարձր պաշտոն են ստացել՝ ավելի ամրապնդելով իրենց դիրքերը քաղաքական վերնախավում: Կամ ինչպե՞ս ենք պատկերացնում Հերմինե Նաղդալյանի և Էդվարդ Նալբանդյանի հրաժարականները: Ախար, սրանց հրաժարականն ընդունող էլ չկա: Չէ, ֆիզիկապես կա, բայց ցանկություն ունի՞: Ոնց որ կինոյի Նաջարյանը. «Չի մերժի, բայց կտա՞»: Ախար, սրանց հրաժարականները պիտի տեքստ, բացատրություն ունենան. «Որպես անտաշ հորթապահ՝ խնդրում եմ ինձ ազատել» զբաղեցրած աշխատանքից: Բա հարց չի՞ ծագի, թե, ա՛յ հրաժարական ընդունող, սրանց անտաշությունը նոր տեսա՞ր, կամ սրանց նման էլի քանի՞ տասնյակները կան, որ բացահայտ անտաշություն են ցուցաբերում արդեն տարիներ շարունակ, մինչև կոկորդը խրված են կոռուպցիոն գործարքների մեջ (հաճախ՝ հենց ընդունող կողմի հետ համատեղ), բայց, ներքին ռոտացիայի օրենքների համաձայն, անընդհատ հայտնվում են պետական կառավարման այս կամ այն օղակներում: Համ էլ զարմանում եմ մեր վրա, որ մինչև հիմա հույսներս դրել ենք անբարոյականների բարոյականության վրա: Մեր հույսն իրենց բարոյականությունն է, իսկ իրենցը՝ սահմանին «կանսեռվի բանկի բարձր հովանու ներքո» կանգնած մեր զինվորի մարտական ոգին:

Էդուարդ Սարիբեկյանի ՖԲ էջից

Այս խորագրի վերջին նյութերը