Քաղաքական

16.04.2016 17:20


Արամ Հարությունյանը՝ Սամվել Բաբայանի նամակի մասին

Արամ Հարությունյանը՝ Սամվել Բաբայանի նամակի մասին

Այսօր լրագրողների հետ հանդիպմանն «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանն ի պատասխան հարցին՝ ինչպես է գնահատում առազինության համալրման առումով Սերժ Սարգսյանի կրավորական կեցվածքն այն դեպքում, երբ ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար և ԼՂՀ պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի կողմից 3 տարի առաջ զգուշացված է եղել հնարավոր պատերազմի մասին, ներկայացված են եղել նաև դրանից խուսափելու կամ կորուստները կրճատելու լուծումները, նկատել է.

–Սերժ Սարգսյանին «не до этого»: Ինքը այդ նամակը, որ ստացել է, չգիտեմ՝ խաղալուց է եղել կամ խմելուց, կամ էլ Ավշարում խաշի սեղանին է եղել, բայց ինքը պարտավոր է բացատրություն տալ, թե այդ նամակին ինչպես է արձագանքել: Այն, ինչը գրված էր, այսօր այնքան պարզ ցույց է տալիս, թե ինչպիսի մտածելակերպ ուներ Սամվել Բաբայանը, որքան է նվիրված իր հայրենիքին, նաև մենք տեսնում ենք՝ ինչ մտածելակերպ ունի Սերժ Սարգսյանը, որովհետև գոնե որևէ ձևով պետք է արձագանք լիներ: Կարող էր ցույց չտար, չհրապարակվեր որևէ ձևով, բայց գոնե քայլերը պետք է արվեին: Մենք տեսնում ենք, որ այդ նամակը անտեսվել է, որովհետև Սերժ Սարգսյանին թվացել է, թե ինքը կարող է հա՛մ հարստանալ, հա՛մ պահել ստատուս-քվոն:

Հարությունյանն ընդգծել է, որ մեղավորները պետք է պատասխան տան։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը