Կարծիք

16.04.2016 12:35


Ո՞վ է մեղավոր համակարգի տոտալ անարդյունավետության համար...

Ո՞վ է մեղավոր համակարգի տոտալ անարդյունավետության համար...

Ի՞նչն է հետաքրքիր. առաջին անգամը չէ, որ Տրանսպորտի ու կապի նախարարությունն է թիրախավորվում, իսկ ավելի շուտ՝ նախարարը: Իհարկե, վատ է, շատ վատ է, որ Հայաստանում ճանապարհները ողբալի վիճակում են, օրինակ՝ նույն Գյումրիում, սակայն միայն Գագիկ Բեգլարյանն է վատ աշխատո՞ւմ: Օրինակ՝ ինչո՞ւ ոչ ոք սոցապ նախարարությանը չի հիշում: Ինչո՞ւ չեք ասում, որ օրենքով նպաստ հասնողներին նպաստ չի տրվում, կամ այնքան են տանում բերում, որ քաղաքացին պարզապես չի ուզում տեսնել այդ չինովնիկների երեսը: Կամ ինչպե՞ս է ստացվում, որ գնում ես նոտարիուսի մոտ, պատին փակցված պետական վճարի կրկնակին ես վճարում, որովհետև հակառակ դեպքում ոչ մի նոտար մինչև իր փայը չտաս, քո գործը չի անի: Նույնը կրթության ու առողջապահության ոլորտում է: Ո՞վ է մեղավոր համակարգի տոտալ անարդյունավետության համար: Կարծում եմ՝ դա պարզից էլ պարզ է: Վերարտադրվելու համար ես չէի, որ Սահմանադրություն փոխեցի:

Աննա Մովսիսյանի ՖԲ էջից

Այս խորագրի վերջին նյութերը