Կարծիք

16.04.2016 10:25


Գլխավոր թիրախը թողած՝ հնդկական կինոյի սցենար եք գրում...

Գլխավոր թիրախը թողած՝ հնդկական կինոյի սցենար եք գրում...

Բոբիկնյուզի ճժերը ոչ թե Արցախ են գնացել, այլ հատուկ առաջադրանքով գնացել են նկարելու Գորիս-Վայք ճանապարհահատվածը: Ու հիմա ողբում են, թե ի՜նչ ահավոր վիճակում է այդ ռազմավարական ճանապարհը:
Ծը՛, ծը՛, ծը՛...
-Ժողովուրդ, տեսեք, թե ինչ վատ են աշխատում Սուրիկ Խաչատրյանն ու Գագիկ Բեգլարյանը,- գրում են նրանք:
Մինչեւ հիմա Բոբիկնյուզի ճժերը այդ անունները չէին շոշափում ու «հանկարծ» նոր տեսան, որ նրանք իրենց աշխատանքում թերանում են:
Հարգելի՛ Բոբիկնյուզցիներ, մի քիչ նրբանկատ եղեք, էլի, մի քիչ ֆանտազիա ունեցեք պատվեր կատարելիս:
Այդ երկու պաշտոնյաներին Սերժ Սարգսյանն է նշանակել, ավելին՝ Լիսկային վերանշանակել է:
Գրելուց դա էլ հիշեիք, էլի...
Թե չէ, գլխավոր թիրախը թողած՝ հնդկական կինոյի սցենար եք գրում...
Ստացվում է, որ էս երկրում բոլորը մեղավոր են, բացի մեկից...

Կիմա Եղիազարյանի ՖԲ էջից

Այս խորագրի վերջին նյութերը