Ապրիլի 16-ին՝ ժամը 08.32-ին, ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից ստացված տեղեկատվության համաձայն՝ սկսել է գործել Ասո հրաբուխը:
Հիշեցնենք, որ սույն թվականի ապրիլի 15-ին՝ տեղական ժամանակով ժամը 20.25-ին (Գրինվիչի ժամանակով` 16.25-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է 7.0 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում է Ճապոնիայում: Երկրաշարժի աշխարհագրական կոորդինատներն են՝ հյուսիսային լայնության 32.850 և արևելյան երկայնության 130.570:
Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա:Ստորգետնյա ցնցումների ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 9-10 բալ:
Ըստ վերջին ստացված տեղեկատվության՝ երկրաշարժի հետևանքով կա 3 զոհ և 460-ից ավելի վիրավոր, կան նաև ավերածություններ:
Հզոր երկրաշարժ Ճապոնիայում
Ապրիլի 16-ին՝ ժամը 08.32-ին, ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից ստացված տեղեկատվության համաձայն՝ սկսել է գործել Ասո հրաբուխը:
Հիշեցնենք, որ սույն թվականի ապրիլի 15-ին՝ տեղական ժամանակով ժամը 20.25-ին (Գրինվիչի ժամանակով` 16.25-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է 7.0 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում է Ճապոնիայում: Երկրաշարժի աշխարհագրական կոորդինատներն են՝ հյուսիսային լայնության 32.850 և արևելյան երկայնության 130.570:
Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա: Ստորգետնյա ցնցումների ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 9-10 բալ: