Բանակը ոչ Սերժ Սարգսյանինն է, ոչ էլ Սեյրան Օհանյանինը
Գիտեմ՝ ոչ մեկին չեք վստահում։ Ես էլ չեմ վստահում։ Բանակը ոչ Սերժ Սարգսյանինն է, ոչ էլ Սեյրան Օհանյանինը։ Բանակը հայոց բանակն է։ Չգիտեմ՝ ինչպես, բայց ինքնակազմակերպվել է պետք. միակ արժեքը, որ ունենք այսօր, հայոց բանակի զինվորն է։ Նրան չենք կարող մենակ թողնել։ Ամեն ինչ պետք է անել կորուստները նվազագույնի հասցնելու համար, ամեն ինչ պետք է դնել անվտանգությունը բարձրացնելու համար։ Ու կան բազմաթիվ հարցեր, որոնց պատասխանները պետք է պահանջենք։ Ունենք հետախուզություն, հակահետախուզություն, Ազգային անվտանգության ծառայություն։ Դրանք պահելու համար հսկայական միջոցներ ենք ծախսում։ Հակառակորդի զորամիավորումների, զինտեխնիկայի այսպիսի տեղաշարժ եւ քար լռություն։ Հարավային սահմանի ադրեջանական զինուժի տեղաշարժի մասին բացառվում է՝ չիմանար Իրանը։ Ռուսական արտադրության տեխնիկայի տեղաշարժի մասին բացառվում է՝ չիմանար Ռուսաստանը։ Իսրայելական արտադրության անօդաչու սարքերի օգտագործման մասին բացառվում է՝ չիմանար Իսրայելը։ Այսքան երկրներ, այդ երկների տարբեր կառույցներ իմացել են հարձակման մասին, իսկ մենք չենք իմացել։ Ստացվում է՝ այսքան կառույցներից որեւէ մեկում գործակալ չունենք։ Ռուսաստանի բանակում, անվտանգության ծառայություններում մեծ թվով հայեր են աշխատում, պարզվում է՝ որեւէ մեկի հետ մերոնք չեն աշխատում։ Իրանը, որ պատերազմի ժամանակ տարբեր ձեւերով աջակցում էր մեզ, այնտեղից էլ «ինֆորմացիա» չենք ստացել։ Ստացվում է, որ Ադրբեջանը կարողացել է բոլոր երկրների հետ պայմանավորվել Ղարաբաղում ռազմական գործողությունը սկսելուց առաջ։

Էդիկ Բաղդասարյանի ՖԲ էջից