Աշխարհ

15.04.2016 12:10


Քերրի. «Ամերիկյան ականակիրն իրավունք ուներ խոցել ռուսական օդանավերը» (տեսանյութ)

Քերրի. «Ամերիկյան ականակիրն իրավունք ուներ խոցել ռուսական օդանավերը» (տեսանյութ)

Համաձայն մարտական գործողությունների կանոնների՝ ԱՄՆ էսկադրոնային ականակիր նավն իրավունք ուներ կրակ բացել «սադրիչ» հեռավորությամբ թռչող ռուսական ռազմական օդանավերի ուղղությամբ։ «gazeta.ru»-ի փոխանցմամբ՝ նման հայտարարություն է արել ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին։

«Դա անխոհեմ է, սադրիչ և վտանգավոր։ Համաձայն մարտական գործողությունների կանոնների՝ ռուսական ինքնաթիռները կարող էին խոցվել»,-ասել է պետքարտուղարը՝ շեշտելով, որ ամերիկյան ղեկավարությունը դատապարտում է նման պահվածքը։

Ավելի վաղ ԱՄՆ եվրոպական հրամանատարությունը տեսանյութ և լուսանկարներ էր հրապարակել ապրիլի 11-ին և 12-ին Բալթիկ ծովում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ, որի ժամանակ ռուսական Սու-24 ռմբակոծիչներն ու Կա-27 ուղղաթիռը մոտեցել էին ԱՄՆ ռազմածովային ուժերին պատկանող «Դոնալդ Քուք» ականակրին։

ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Քիրբին հայտնել էր, որ Քերրին մտադիր է այդ միջադեպը քննարկել Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը