Աշխարհ

15.04.2016 11:55


Օլանդի հեռուստահարցազրույցից հետո ցուցարարներն ավերել են Փարիզը

Օլանդի հեռուստահարցազրույցից հետո  ցուցարարներն ավերել են Փարիզը

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հեռուստահարցազրույցից անմիջապես հետո, որը ներկայացրել է տնտեսական ու սոցիալական ճգնաժամի պայմաններում կառավարության կողմից վարվող քաղաքականությունը, անկարգություններ են սկսվել երկրում։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

Փարիզի հյուսիսային շրջաններում երիտասարդները, որոնք դեմ են Աշխատանքային օրենսգրքի փոփոխություններին, կոտրել են խանութների ցուցափեղկեր, շարքից հանել ավտոբուսի կանգառներ, վնասներ հասցրել նաև քաղաքային այլ ենթակառուցվածքների:

«Բոլորն ատում են ոստիկանությանը», «Փողոցը մեզ է պատկանում» պաստառներով ցուցարարները շարժվել են փողոցներով՝ ծանր առարկաներ նետելով ոստիկանների ուղղությամբ։

Նշվում է, որ ցուցարարները փորձել են հասնել նախագահի նստավայր՝ Ելիսեյան պալատ, սակայն ոստիկանությունը հետ է մղել ցուցարարներին: Իրավապահներն առնվազն 10 մարդու են ձերբակալել:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը