Կարծիք

14.04.2016 21:26


Քանի կար՝ «7 օր», «Սիվիլնեթ» ու «Ժամ» կայքերից կարելի էր նյութեր արտատպել ...

Քանի կար՝ «7 օր», «Սիվիլնեթ» ու «Ժամ» կայքերից կարելի էր նյութեր արտատպել ...

1. Քանի կար՝ ընդդեմ Սերժի, ԲՀԿ-ի հետ համագործակցելն էր հանուն ազգի փրկության, իսկ ով դեմ էր կամ կասկածամտորեն էր վերաբերվում այդ «համագործակցությանն» ու ԲՀԿ-ի անկեղծությանը` նա չարակամ ու Սերժի ջրաղացին ջուր լցնող էր: Մեկ տարի անց, ով, կրկին հանուն ազգի փրկության, այժմ արդեն Սերժի շուրջը չի համախմբվում, նա է չարակամ:

2. Քանի կար՝ «7 օր», «Սիվիլնեթ» ու «Ժամ» կայքերից կարելի էր նյութեր արտատպել, տարածել, կիսվել, կարելի էր Օսկանյանի հետ ասուլիս տալ, նույն հարթակում ելույթ ունենալ Օսկանյանի և այդ կայքերից մեկի գլխավոր խմբագրի հետ, տետատետ հանդիպումներ կազմակերպել... Երբ այդ կայքերի, Օսկանյանի ու ԲՀԿ-ի հետևում Քոչարյանի «ականջներն» էին տեսնում մարդիկ, հիշեցնում էին նրանց պատասխանատվությունը Հոկտեմբերի 27-ից սկսած` վերջացրած Մարտի 1-ով, այդ մարդկանց համոզում էին, որ այդ ամենը անցած պատմություն է, որ Քոչարյանի «ականջներ»-ի առկայության հարցը ՀՀԿ-ի քարոզչության հետևանքն է... Այժմ այդ կայքերի հետևում կրկին սկսեցին երևալ Քոչարյանի ականջները, Օսկանյանը կրկին դարձավ Քոչարյանի հանցանքների պատասխանատու, ողորմելի ու ազգի դավաճան:

3. Քանի կար՝ ռեժիմը քոչարյանասերժական էր, բացարձակապես տարբերություն չկար Քոչարյանի ու Սերժի միջև... Հիմա արդեն «ռեժիմ»-ը մնաց զուտ Քոչարյանի դափնին, իսկ ներկայիս գլխավոր արատները` զուտ ժառանգություն նրանից:

Հ.Գ. Ես էլ գնահատականներ չեմ տալիս, այլ ընդամենը փաստերն եմ արձանագրում: Մնացյալը ապագայում:

...

Եվ կրկին անգամ «Արցախի հարցի արծարծումը ընդամենը պատրվակ է»... բոլոր, բոլոր, բոլորի համար...
սակայն այս անգամ խնդիրը շատ ավելի պարզ է ու ակներև...

...

Հլը մեԳ րոպե: Մի հատ արձանագրում անենք:

«Խեղճ» Քոչարյանին խ՞ի եք «տռաս հանել»: Եթե ստեղծված ներկայիս իրավիճակում ներկայիս իշխանություններին չենք քննադատում, այլ համախմբվում ենք արտաքին թշնամու դեմ, քանի որ քննադատության ժամանակը չի, ապա «խեղճ» Քոչարյանին առավել ևս պիտի չքննադատենք. նախ՝ նրան քննադատելն առավել ևս ժամանակավրեպ ա, և երկրորդ՝ ամեն իշխանություն պատասխանատու ա իր իշխանավարության տարիներին տիրող իրավիճակի համար, իսկ արատները չեն կարող արդարացվել անցյալի ժառանգությամբ:

Հարութ Ուլոյանի ՖԲ էջից

Այս խորագրի վերջին նյութերը