Անցած շաբաթ օրվանից (երբ հանդիպեցին Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ Սերժ Սարգսյանը) մինչ օրս ՀԱԿ-ի փոքրաթիվ ակտիվիստներն ու համակիրները դարձել են ահավոր ագրեսիվ, դարձել են ավելի մոլեռանդ ու չեն ընդունում այլ կարծիք, որը հակասում է իրենց առաջնորդի մտքերին ու քայլերին:
Պարադոքսն այն է, որ նշված «արմատական» խմբակը նույնքան ագրեսիվ ու մոլեռանդ էր այն ժամանակ, երբ մի քանի տարի առաջ Տեր-Պետրոսյանը Ազատության հրապարակի հարթակից, պատկերավոր ասած՝ «ջնջխում» էր Սերժ Սարգսյանին (այդ ժամանակ ակտիվիսները պատռում էին բոլոր նրանց կոկորդը, որոնք «թթու» բան էին ասում Տեր-Պետրոսյանի հասցեին): Հիմա նույն այդ խմբակը նույնպիսի մոլեռանդությամբ անհանդուրժողականություն է դրսեւորում բոլոր նրանց նկատմամբ, որոնք փորձում են կասկածի տակ դնել Տեր- Պետրոսյանի «անկեղծությունը»: Մեկի, որը հիմա զբաղված է ՀՀԿ ղեկավարի ադվակատությունն իրականացնելու գործով: Պաշտպանում է Սարգսյանին, որին տարիներ առաջ էն օրն էր գցում, որի «ձեռից շունը հաց չէր վերցնում»:
Պարոնա՛յք, որտե՞ղ է տրամաբանությունը: Դուք, որ մոլեռանդ ու ագրեսիվ էիք տարիներ առաջ, երբ Տեր- Պետրոսյանը Սերժ Սարգսյանին այպանում էր անխնա, նույնքան մոլեռանդ ու ագրեսիվ եք դարձել հիմա, երբ նույն մարդը իր հովանավորության տակ է առել իր ոխերիմ հակառակորդին: Եվ դուք դարձյալ հարձակվում եք բոլոր նրանց վրա, որոնք հանկարծ զարմանում են՝ ո՞նց: Հե՛նց սա է, որ կոչվում է զոմբիություն:
«Շեֆը մի՛շտ ճիշտ է» աղանդավորությանը հավասարազոր կեցվածքի շրջանակներում եք գործում: Ձեզ ուշքի գալու կոչ անելն անիմաստ է, ինչպես անիմաստ է բացատրել ձեր «իմաստուն» շեֆի որոշումներն ու գործողությունները:
Նրանք, ովքեր Տեր-Պետրոսյանի՝ Սարգսյանից հանդիպում մուրալու քայլը համարում են «պետական մոտեցում», կատարյալ հիմարներ են կամ փորձում են ժողովրդին հիմարացնել: Ավելի հավանական է վերջին տարբերակը, քանի որ շեֆն էլ է փորձում հանրությանը հիմարացնել ոչ միայն Ղարաբաղի հարցում իր սիրելի փուլային տարբերակը Սարգսյանի միջոցով առաջ հրելու հարցում, այլեւ ջանում է օգտվել 2017-ին իր ՀԱԿ-ի համար վերջինից մի քանի մանդատ պոկելու «պետականամետ» կոչված բանադրության շրջանակներում: Եվ այս ամենը «պետական մոտեցում» համարողները, կրկնում ենք, ուղղակի, սրիկաներ են: Զոմբիացված սրիկանե՛ր, որ այս ամենը միաժամանակ փաթեթավորում են «ներազգային միասնության» ճոռոմ լոզունգով:
Սրիկաների վերջին հանգրվանը
Անցած շաբաթ օրվանից (երբ հանդիպեցին Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ Սերժ Սարգսյանը) մինչ օրս ՀԱԿ-ի փոքրաթիվ ակտիվիստներն ու համակիրները դարձել են ահավոր ագրեսիվ, դարձել են ավելի մոլեռանդ ու չեն ընդունում այլ կարծիք, որը հակասում է իրենց առաջնորդի մտքերին ու քայլերին:
Պարադոքսն այն է, որ նշված «արմատական» խմբակը նույնքան ագրեսիվ ու մոլեռանդ էր այն ժամանակ, երբ մի քանի տարի առաջ Տեր-Պետրոսյանը Ազատության հրապարակի հարթակից, պատկերավոր ասած՝ «ջնջխում» էր Սերժ Սարգսյանին (այդ ժամանակ ակտիվիսները պատռում էին բոլոր նրանց կոկորդը, որոնք «թթու» բան էին ասում Տեր-Պետրոսյանի հասցեին): Հիմա նույն այդ խմբակը նույնպիսի մոլեռանդությամբ անհանդուրժողականություն է դրսեւորում բոլոր նրանց նկատմամբ, որոնք փորձում են կասկածի տակ դնել Տեր- Պետրոսյանի «անկեղծությունը»: Մեկի, որը հիմա զբաղված է ՀՀԿ ղեկավարի ադվակատությունն իրականացնելու գործով: Պաշտպանում է Սարգսյանին, որին տարիներ առաջ էն օրն էր գցում, որի «ձեռից շունը հաց չէր վերցնում»:
Պարոնա՛յք, որտե՞ղ է տրամաբանությունը: Դուք, որ մոլեռանդ ու ագրեսիվ էիք տարիներ առաջ, երբ Տեր- Պետրոսյանը Սերժ Սարգսյանին այպանում էր անխնա, նույնքան մոլեռանդ ու ագրեսիվ եք դարձել հիմա, երբ նույն մարդը իր հովանավորության տակ է առել իր ոխերիմ հակառակորդին: Եվ դուք դարձյալ հարձակվում եք բոլոր նրանց վրա, որոնք հանկարծ զարմանում են՝ ո՞նց: Հե՛նց սա է, որ կոչվում է զոմբիություն:
«Շեֆը մի՛շտ ճիշտ է» աղանդավորությանը հավասարազոր կեցվածքի շրջանակներում եք գործում: Ձեզ ուշքի գալու կոչ անելն անիմաստ է, ինչպես անիմաստ է բացատրել ձեր «իմաստուն» շեֆի որոշումներն ու գործողությունները:
Նրանք, ովքեր Տեր-Պետրոսյանի՝ Սարգսյանից հանդիպում մուրալու քայլը համարում են «պետական մոտեցում», կատարյալ հիմարներ են կամ փորձում են ժողովրդին հիմարացնել: Ավելի հավանական է վերջին տարբերակը, քանի որ շեֆն էլ է փորձում հանրությանը հիմարացնել ոչ միայն Ղարաբաղի հարցում իր սիրելի փուլային տարբերակը Սարգսյանի միջոցով առաջ հրելու հարցում, այլեւ ջանում է օգտվել 2017-ին իր ՀԱԿ-ի համար վերջինից մի քանի մանդատ պոկելու «պետականամետ» կոչված բանադրության շրջանակներում:
Եվ այս ամենը «պետական մոտեցում» համարողները, կրկնում ենք, ուղղակի, սրիկաներ են: Զոմբիացված սրիկանե՛ր, որ այս ամենը միաժամանակ փաթեթավորում են «ներազգային միասնության» ճոռոմ լոզունգով:
Առաքել Դավթյանի ՖԲ էջից