Աշխարհ

14.04.2016 18:30


Լևոն Հայրապետյանը դատապարտվեց 4 տարվա ազատազրկման

Լևոն Հայրապետյանը դատապարտվեց 4 տարվա ազատազրկման

Հայազգի բարերար, գործարար Լևոն Հայրապետյանը դատապարտվեց 4 տարվա ազատազրկման։ Այս մասին հայտնում է «vesti.ru»–ն։

Հայրապետյանին մեղադրում են «խարդախությամբ 700 հազար դոլար յուրացնելու մեջ»:

Ձեռներեցն այդ գումարը վերցրել է նախկին սենատոր Իգոր Իզմեստիևի մորից՝ խոստանալով ավելի մեղմ պատիժ ապահովել նրա որդու համար, որը հիմա ցմահ ազատազրկման է դատապարտված:

Ավելի վաղ դատախազը պահանջել էր 7 տարվա ազատազրկման դատապարտել Հայրապետյանին ընդհանուր ռեժիմի գաղութում, ինչպես նաև բռնագանձել 20,8 մլն ռուբլի՝ հօգուտ տուժածի։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը