Լրահոս

14.04.2016 14:32


Էդ. Նալբանդյանը կայցելի Պեկին

Էդ. Նալբանդյանը կայցելի Պեկին

Ապրիլի 15-16-ը ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կայցելի Պեկին։

Չինաստանի մայրաքաղաքում Էդվարդ Նալբանդյանը հանդիպումներ կունենա ՉԺՀ ԱԳ նախարար Վան Իի և Շանհայի համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղար Ռաշիդ Ալիմովի հետ:

Այցի ընթացքում Էդվարդ Նալբանդյանը կստորագրի հուշագիր, որով Հայաստանի Հանրապետությունը Շանհայի համագործակցության կազմակերպությունում կստանա երկխոսության գործընկերոջ կարգավիճակ:

ՀՀ ԱԳՆ մամուլի տեղեկատվության և
հասրակայնության հետ կապերի վարչություն

Այս խորագրի վերջին նյութերը