«Ազգային միասնություն» շարժման կողմից հատկացված անհրաժեշտ պարագաները հասել են Արցախ
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, «Ազգային միասնություն» շարժումը, որի նախագահն է Արա Աբրահամյանը, այդ շարժման Արմավիրի մարզային կառույցի հետ համատեղ, իրենց աջակցությունն են ցուցաբերել Արցախի ամենաթեժ կետերից մեկում մարտնչող Արմավիրի ջոկատի զինծառայողներին:
Շարժման կողմիցԱրցախ ուղարկված անհրաժեշտպարագաներն արդեն հասել են սահմանինկանգնածմերզինվորներին:
Նրանց էին ուղարկվել սննդամթերք, տնտեսական ապրանքներ, դեղորայք, ջրի սննդային տարաներ, ներքնակներ, հագուստ՝ ռետինե ճտքավոր կոշիկներ, թիկնոցներ, և բազմաթիվայլ իրեր:
Շարժման ներկայացուցիչները նշել են, որ անհրաժեշտության դեպքում այս աջակցությունը շարունակական է լինելու։
Նշենք, որ Արա Աբրահամյանի գլխավորած «Ազգային միասնություն» շարժման կողմից ապրիլի 7-ին կամավորներ էին մեկնել առաջնագիծ, ևառաջինանհրաժեշտությանպարագաներիևս մեկխմբաքանակէրուղարկվելզինծառայողներին։
Բացի այս աջակցությունից՝ Ռուսաստանի հայերի միության և Համաշխարհային հայկական կոնգրեսի նախագահ ԱրաԱբրահամյանիկողմից,ի աջակցություն ԼՂՀ ՊԲ–ի, հաշվեհամար էր բացվել և առաջին փոխանցումն էլ նա էր կատարել՝ 5 միլիոն ռուբլի, ինչպեսնաև՝ԱՄՆՀայոց թեմիհիմնադրամինԱրաԱբրահամյանը 100.000 դոլարէրնվիրաբերել Արցախի պաշտպանության ժամանակ զոհված զինծառայողների և վերջին օրերին Ադրբեջանի սանձազերծած մարտական գործողությունների հետևանքով տուժած ընտանիքների համար:
«Ազգային միասնություն» շարժման կողմից հատկացված անհրաժեշտ պարագաները հասել են Արցախ
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, «Ազգային միասնություն» շարժումը, որի նախագահն է Արա Աբրահամյանը, այդ շարժման Արմավիրի մարզային կառույցի հետ համատեղ, իրենց աջակցությունն են ցուցաբերել Արցախի ամենաթեժ կետերից մեկում մարտնչող Արմավիրի ջոկատի զինծառայողներին:
Շարժման կողմից Արցախ ուղարկված անհրաժեշտ պարագաներն արդեն հասել են սահմանին կանգնած մեր զինվորներին:
Նրանց էին ուղարկվել սննդամթերք, տնտեսական ապրանքներ, դեղորայք, ջրի սննդային տարաներ, ներքնակներ, հագուստ՝ ռետինե ճտքավոր կոշիկներ, թիկնոցներ, և բազմաթիվայլ իրեր:
Շարժման ներկայացուցիչները նշել են, որ անհրաժեշտության դեպքում այս աջակցությունը շարունակական է լինելու։
Նշենք, որ Արա Աբրահամյանի գլխավորած «Ազգային միասնություն» շարժման կողմից ապրիլի 7-ին կամավորներ էին մեկնել առաջնագիծ, և առաջին անհրաժեշտության պարագաների ևս մեկ խմբաքանակ էր ուղարկվել զինծառայողներին։
Բացի այս աջակցությունից՝ Ռուսաստանի հայերի միության և Համաշխարհային հայկական կոնգրեսի նախագահ Արա Աբրահամյանի կողմից, ի աջակցություն ԼՂՀ ՊԲ–ի, հաշվեհամար էր բացվել և առաջին փոխանցումն էլ նա էր կատարել՝ 5 միլիոն ռուբլի, ինչպես նաև՝ ԱՄՆ Հայոց թեմի հիմնադրամին Արա Աբրահամյանը 100.000 դոլար էր նվիրաբերել Արցախի պաշտպանության ժամանակ զոհված զինծառայողների և վերջին օրերին Ադրբեջանի սանձազերծած մարտական գործողությունների հետևանքով տուժած ընտանիքների համար:
«Vesti.am»