Քաղաքական

14.04.2016 16:00


Ժ. Սեֆիլյան. «Բաբայանի կողմից եղել են շատ գրագետ առաջարկներ»

Ժ. Սեֆիլյան. «Բաբայանի կողմից եղել են շատ գրագետ առաջարկներ»

–Քանի դեռ մեզ չի հաջողվել ժողովրդի վստահությունը պահելով՝ կառավարություն ստեղծել, մեզ չի հաջողվելու համազգային մոբիլիզացիա ձեւավորել: Գլխավոր խնդիրն այսօր, գլխավոր օրակարգը պետք է լինի մեկը՝ օր առաջ ձեւավորել հայ ժողովրդի վստահությունը վայելող կառավարություն: Սերժ Սարգսյանն այս խոսքերը լսում է, լսել է: Ժամանակը եկել է, որ գուցե Սերժը հասկանա, որ շատ ավելի լավ կլիներ՝ կամովի ձեւավորվեր վստահության կառավարություն, եւ կամովի հեռանար: Օրերի խնդիր է մնացել: Հայ ժողովուրդը պոռթկալու է, այնպես չլինի, որ այդ պորթկումով լինի այդ պրոցեսը,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար, «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի քաղաքական խորհրդի անդամ Ժիրայր Սեֆիլյանը։

Նրա խոսքով՝ Հայաստանն իր ապիկար ղեկավարության գործունեության շնորհիվ օրեցօր հյուծվում է ու տնտեսապես թուլանում։

Անդրադառնալով Լեւոն Տեր-Պետրոսյան-Սերժ Սարգսյան հանդիպմանը՝ նա նշել է, որ ճիշտ չի համարում ոչ ադեկվատ անձնավորության շուրջը համախմբվելը:

Անդրադառնալով 80-ականների զենքերով կռվելու մասին Սերժ Սարգսյանի հայտարարությանը՝ Սեֆիլյանը նկատել է, որ Սերժ Սարգսյանը անմակարդակ բառամթերքով հանդես գալով՝ Հայաստանը խայտառակեց.

–Բոլորդ գնալով համոզվում եք, որ այդ մարդը, վախենալով պատերազմից, խնդրանքով դիմում է այստեղ, դիմում է այնտեղ: Այդ մարդու պաճառով մեր երկիրը հայտնված է այս իրավիճակում։

Ըստ բանախոսի՝ հակառակորդն օգտագործելու է այս փաստը. նա միայն մեր զինվորների արիության պատճառով իր պլանն ամբողջությամբ չիրականացրեց:

–Սակայն իրականացրին կարեւոր մի քանի խնդիր: Նախ՝ հասցրին մեզ մեծ վնաս. մենք տեսնում ենք հրապարակված թիվը զոհերի: Նա հոգեբանորեն մեծ հարված է հասցրել մեզ, այդ վիճակը շարունակվելու է այնքան ժամանակ, մինչեւ մենք չենք վերցրել մեր դիրքերը ապրիլի 1-ի դրությամբ: Հակառակորդին հաջողվեց նաեւ մի քանի բնակավայրի խաղաղ բնակչությանը պարտադրել հարկադրաբար հեռանալ իր բնակավայրից: Միայն այս կատարվածով բավական դժվար է լինելու, որ նույն բնակիչները նախկին հանգստությամբ ապրեն իրենց բնակավայրերում,–ասել է Սեֆիլյանը՝ հավելելով, որ հակառակորդն այդպիսով աշխարհին ապացուցել է, որ անառիկ պաշտպանական համբավ ունենալու միֆը հաջողվել է կոտրել:

Ի պատասխան հարցին՝ երեք տարի առաջ Սամվել Բաբայանը Սերժ Սարգսյանին նախազգուշացրել է պատերազմի հնարավորության մասին, մանրամասն ներկայացրել, թե ինչ զենք պետք է գնել, ու ընդհանրապես ինչ անել, որպեսզի այս պատերազմը կանխվի, կամ առնվազն երեք–չորս անգամ մեր կորուստները քիչ լինեն, սակայն կարո՞ղ ենք ասել, որ Սերժ Սարգսյանի կողմից այդ ամենը անտեսվել է, ինչո՞վ է դա պայմանավորված, «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի քաղաքական խորհրդի անդամն ասել է.

-Այս տարիների ընթացքում այս մարդը բանակը չի պահել պատերազմի նպատակով, բանակը չի պահել մեր երկիրը պաշտպանելու նպատակով. նրանք բանակը պահել են մեր երկիրն ավելի վերահսկելի դարձնելու նպատակով, այսինքն՝ մի քանի տասնյակ հազար մարդ ավելի իրենց ենթակայության ներքո։

Սեֆիլյանը հավելել է՝ Բաբայանի կողմից եղել են շատ գրագետ առաջարկներ, և դրանք Սերժ Սարգսյանի կողմից չըդունելվուց պետք չէ զարմանալ վերը նշված պատճառով:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը