Աշխարհ

14.04.2016 12:35


Թուրքիայի սադրանքների պատճառով Հունաստանում զորավարժություններ են սկսել

Թուրքիայի սադրանքների պատճառով Հունաստանում զորավարժություններ են սկսել

Թուրքիայի սադրանքների պատճառով Հունաստանի պաշտպանության նախարար Փանոս Քամենոսը հրահանգել է երկրի ռազմական ուժերին զորավարժություններ սկսել, որոնց նպատակն է ստուգել բանակի մարտունակությունը և պատրաստվածությունը: Այս մասին հաղորդում է ՌԻԱ «Նովոստի»-ն:

«Մենք խոշոր զորավարժություններ ենք անցկացնում, որպեսզի պատրաստ լինենք: Պատմականորեն Թուրքիան միշտ, երբ ներքին խնդիրներ ունի, փորձում է արտահանել: Մենք պետք է պատրաստ լինենք դրան», - հայտարարել է Քամենոսը:

Նա նաև հավելել է, որ զորավարժությունները որևէ կապ չունեն ներգաղթյալների հետ, քանի որ երկրում տիրող ներքին իրավիճակը վերահսկվում է ոստիկանության կողմից:

Հիշեցնենք, որ վերջերս Թուրքիայի օդուժը երեք օր շարունակ թռիչքներ էր իրականացնում Էգեյան ծովի հյուսիսարևելյան հատվածում, ինչը Հունաստանի իշխանությունների կողմից դիտարկվել է որպես շատ վտանգավոր սադրանք:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը