Այն զարգացումները, որ այս օրերին տեղի են ունենում Հայաստանում, չափազանց վտանգավոր հետևանքներ են ունենալու։ Որպես տիտղոսային ընդդիմություն իրեն ներկայացնող ՀԱԿ-ը՝ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, հայտարարում է, որ այսուհետ սատարելու է դե-ֆակտո Հայաստանի ղեկավար, նախագահի պաշտոնն ուզուրպացրած Սերժ Սարգսյանին։ Դրանով իշխանությունն ու տիտղոսային ընդդիմությունը, գալով դավադիր համաձայնության, փորձում են մի կողմից ֆիքսել քաղաքական ստատուս–քվոն, մյուս կողմից էլ, օգտվելով ստեղծված իրավիճակից, ամրապնդել Սերժ Սարգսյանի դիրքերը՝ պայքար ծավալելով, իբր, «օլիգարխների» դեմ։
Անիմաստ է խոսել հարցի բարոյական կողմի մասին, այն մասին, որ առաջին և միակ օլիգարխը Հայաստանում հենց Սերժ Սարգսյանն է։ ՍՍ-ն ու ԼՏՊ-ն դրանով լուծում են նեղ անձնական խնդիրներ․ մեկը փորձում է վերացնել իր իշխանութանը սպառնացող միակ լուրջ սպառնալիքը, մյուսն էլ գործում է պարզ ու նենգ վրեժխնդրությունից դրդված։ Պարզ է մեկ բան՝ ի վերջո, այս դավադրությունն բացասական հետևանք է ունենալու Հայաստանի Հանրապետության և մեր ժողովրդի համար։ Եվ ոչ ոք թող չկասկածի, որ իրական վտանգի դեպքում Սերժ Սարգսյանը պարզապես կփախչի՝ այս 9 տարիների ընթացքում Հայաստանից թալանված հարստությունը վայելելու համար, ԼՏՊ-ն էլ պատրաստ է հանուն վրեժխնդրության և իր արատավոր սկզբունքներին տեր կանգնելու համար զոհաբերել մեր երկրի ապագան։
Այս պարագայում հասարակությունը պետք է գիտակցի իր դերը և ճիշտ գնահատի ծառացած սպառնալիքները։ Սերժ Սարգսյանը և նրա բանդան նույնքան մեծ վտանգ են ներկայացնում Հայաստանի Հանրապետության համար, ինչպես որ Ալիևն ու Ադրբեջանը։ Արդյոք պե՞տք է սեփական բարեկեցիկ ապագայի, հանուն Հայաստանի զարգացման համար պայքարը ստորադասել Սերժ Սարգսյանի դավադիր ծրագրին։ Այն պարագայում, երբ Սերժ Սարգսյանի իշխանությունն ինքնին վտանգում է Հայաստանի ապագան և Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ու մեր զինվորների անվտանգությունը։ 2008-ին գուցե և ինչ-որ չափով ԼՏՊ-ն կարող էր հասարակության ձեռքին՝ ուզուրպացված իշխանությունը վերադարձնելու գործիք դառնալ․․․բայց այսօր 2016 թվականն է, և այդ մարդը գործարքի է գնում իշխանության հետ՝ իբր, Հայաստանի Հանրապետության ու Լեռնային Ղարաբաղի ազգային շահերից ելնելով։ Իրականությունը լրիվ այլ է և, հույս ունեմ, որ հասարակությունը կգիտակցի դա ու չի խաբնվի։ Սերժ Սարգսյանի դեմ պայքարն ու Ադրբեջանի ագրեսիայի դեմ պայքարը նույն պայքարից է, և այս պատերազմում յուրաքանչյուրն ազատ է ընտրել հակամարտող այս կամ այն կողմը։ Լևոն Տեր-Պետրոսյանն իր ընտրությունը կատարել է․․․
Լևոն Տեր-Պետրոսյանն իր ընտրությունը կատարել է․․․

Նարեկ Սանթուրյանի ՖԲ էջից