Լրահոս

13.10.2010 16:05


Սոցինտերնի կողմից հավանաբար որդեգրվելիք բանաձևը կվերաբերի հակամարտության լուծման սկզբունքների շուրջ տեսակետների մերձեցմանը

Սոցինտերնի կողմից հավանաբար որդեգրվելիք բանաձևը կվերաբերի հակամարտության լուծման սկզբունքների շուրջ տեսակետների մերձեցմանը

Մանրամասնելով նոյեմբերի 15-16-ին Փարիզում կայանալիք Սոցինտերնի խորհրդի ժողովում ԼՂ վերաբերյալ Ադրբեջանի սոցիալ-դեմոկրատական կուսակցության և ՀՅ Դաշնակցության միջև հավանաբար որդեգրվելիք բանաձևին՝ ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը նշել է, թե լավագույն դեպքում այն կարող է վերաբերել հակամարտության լուծման սկզբունքների շուրջ երկու կուսակցությունների տեսակետների մերձեցմանը, որը կորդեգրվի նաև Սոցինտերնի կողմից։

-Մենք արդեն ժողովին ներկայացրել ենք մեր ընդհանուր մոտեցումները, մնում է, որ բանաձևի տեսքով մեր առաջարկը ներկայացնենք։ Մնացածը կստացվի, թե ոչ՝ ժամանակը ցույց կտա, որովհետև Ադրբեջանում խորհրդարանական ընտրություններ են, և կուսակցության նախագահն Ալիզադեն է, և վստահ չեմ, որ նրանք մեկ ամսվա ընթացքում կհասցնեն մի բան առաջարկել,-ասել է Կիրո Մանոյանը։

Ինչ վերաբերում է նրան, թե ի՞նչ կտա նշված բանաձևը հակամարտության կարգավորմանը, Կիրո Մանոյանն ասել է, որ եթե այն որդեգրվի, կդառնա Սոցինտերնի որդեգրած տեսակետը.

-Եթե մեր ցանկություններով որդեգրվի, կնշանակի, որ 170 անդամ կուսակցություններ ներկայացնող կառույցը նաև այդ տեսակետը որդեգրել է։ Իհարկե, կարող ենք նաև չհամաձայնել, և չլինի ոչինչ։

ՀՅԴ Բյուրոյի անդամ, հանձնախմբի համանախագահ Մարիո Նալբանդյանն էլ հավելել է, որ բանակցություններն արդեն պետության պատասխանատվության ներքո են, իսկ իրենք ուղղակի կուսակցություն են, որն իր մասնակցությունն է ցուցաբերում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը