Լրահոս

13.04.2016 15:58


Կառավարությունն արագացնում է ռուսական 200 մլն դոլարի վարկով զենքի ներկրման գործընթացը

Կառավարությունն արագացնում է ռուսական 200 մլն դոլարի վարկով զենքի ներկրման գործընթացը

Հայաստանի կառավարությունն արագացնում է ՌԴ կողմից 200 մլն դոլարի վարկով զենքի ներկրման գործընթացը:

Կառավարության` ապրիլի 15-ին կայանալիք նիստում պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը կներկայացնի «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ռուսաստանի Դաշնության կառավարության միջեւ Հայաստանի Հանրապետության կառավարությանը պետական արտահանման վարկ տրամադրելու մասին» համաձայնագրի դրույթներն իրականացնելու մասին որոշման նախագիծը:

Հաշվի առնելով համաձայնագրի 7-րդ եւ 9-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետությունը մի քանի գերատեսչությունների հանձնարարականներ է տվել:

Կառավարությունը ՀՀ ֆինանսների նախարարին կհանձնարարվի հսկողություն իրականացնել «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ռուսաստանի Դաշնության կառավարության միջեւ Հայաստանի Հանրապետության կառավարությանը պետական արտահանման վարկ տրամադրելու մասին» համաձայնագրով (այսուհետ՝ Համաձայնագիր) հայկական կողմի ստանձնած պարտավորությունների կատարման նկատմամբ:

ՀՀ պաշտպանության նախարարին՝

ա. հստակեցնել Հայաստանի Հանրապետությանը մատակարարվող ժամանակակից սպառազինության եւ ռազմական տեխնիկայի անվանացանկը,

բ. ՌԴ համապատասխան մարմինների (այդ թվում՝ ՌԴ ռազմատեխնիկական համագործակցության Դաշնային ծառայություն եւ «ՌոսՕբորոնԷքսպորտ» ԲԸ) հետ քննարկել եւ ստորագրել տրամադրվող վարկի շրջանակներում ժամանակակից ռազմական նշանակության արտադրանքի մատակարարման պայմանագրերը՝ արտացոլելով մատակարարումների ծավալները, ժամկետները եւ գները:

Առաջարկել ՀՀ կենտրոնական բանկի նախագահին՝

ա. Համաձայնագրի 7-րդ հոդվածի դրույթների համաձայն՝ մինչեւ 2016 թվականի ապրիլի 29-ը Ռուսաստանի Դաշնության «Վնեշէկոնոմբանկ»-ի հետ իրականացնել աշխատանքներ վարկի հաշվառման եւ հաշվարկների վարման տեխնիկական կարգի մասին համաձայնագիր կնքելու ուղղությամբ,

բ. վարկի հաշվառման եւ հաշվարկների վարման տեխնիկական կարգի մասին համաձայնագրի ստորագրման մասին հնգօրյա ժամկետում տեղեկացնել ՀՀ ֆինանսների նախարարությանը եւ ՀՀ պաշտպանության նախարարությանը:

«news.am»

Այս խորագրի վերջին նյութերը