Ա. Մարտիրոսյան. «Հայաստանին այսպիսի անողնաշար իշխանություններ պետք չեն»
«Ժառանգությունը», կողմ լինելով համախմբմանը, միասնությանը, այդ համախմբումը տեսնում է բովանդակային առումով: Այս մասին այսօր լրագրողներ հետ հանդիպմանն ասել է «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը՝ անդրադառնալով Լևոն Տեր Պետրոսյանը-Սերժ Սարգսյան հանդիպմանը:
-Ազգային համաձայնություն չի կարող լինել, եթե ազգային համաձայնության մի մասը նույն այն չինովնիկներն են, օլիգարխները, ֆեոդալները, գեներալները, որոնց պատճառով տեղի ունեցավ այս ամենը: Որոնց պատճառով մոտ 8 տասնյակի հասնող զոհեր ունեցանք, որոնց թալանի, պետական ռեսուրսի մսխման պատճառով է, որ մենք այսօր համապատասխան ձևով պատրաստ չենք, որպեսզի Ադրբեջանը վախենար մի փոքր իսկ կրակոց արձակել,-նշել է նա:
Մարտիրոսյանը նաև նշել է, որ իրենց կուսակցությունն ի սկզբանե դեմ է եղել մադրիդյան սկզբունքներին, քանի որ մի շարք պատճառներով դրանք չեն համապատասխանում մեր շահերին: Նա ընդգծել է, որ իրենք դեմ են օտար զորքերի ներկայությանն Արցախում:
-Հայ զինվորից լավ խաղաղապահ չի կարող լինել,-ասել է Արմեն Մարտիրոսյանը:
Հիշեցնենք, որ Լևոն Տեր-Պետրոսյանը Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից հետո հարցազրույց էր տվել «Ilur.am»-ին, որտեղ նշել էր, որ բանակցությունների սեղանին դրվելու է մադրիդյան սկզբունքների վրա հիմնված փաստաթուղթ, այն է՝ ազատագրած տարածքների հանձնում և խաղաղապահների տեղակայում Արցախում:
-Հայաստանին այսպիսի անողնաշար իշխանություններ պետք չեն: Հայաստանն այսպիսի անողնաշար իշխանություն երբևիցե չի ունեցել: Փաստորեն, ՀՀ իշխանությունները աջակցեցին և՛ Ադրբեջանին, և՛ Ղազախստանին, և՛ Բելառուսին, որոնք դեմարշ իրականացրեցին Հայաստանի նկատմամբ և պահանջեցին, որպեսզի այստեղ տեղի չունենա այդ վարչապետերի նիստը, այլ լինի Մոսկվայում: Մեր իշխանությունները, ընդառաջ գնալով, Ղազախստանի և Բելառուսի բարեկամությանը գնացին այսօր մասնակցելու: Ամոթ մեր իշխանություններին, ամոթ վարչապետին, որ նմանատիպ քայլ իրականացրեց: Սա անողնաշարության գագաթնակետն էր:
«Ժառանգության» փոխնախագահը մեջբերեց միջազգային հեղինակավոր կազմակերպություններից մեկի զեկույցը, որի համաձայն՝ Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին Հայաստանից դուրս է եկել 10 մլրդ դոլար: Ըստ նրա՝ դա չի կարող իրականացված լինել առանց մեր իշխանությունների իմացության: Ավելին, դա արվել է հենց նրանց կողմից:
-Հայաստանն ունի շատ մեծ ռեզերվ, նույնիսկ հայ-թուրքական սահմանի փակ լինելու և Ադրբեջանի հետ փակ սահման ունենալու պարագայում տնտեսապես զարգանալու համար: Մենք իրականացնում ենք այնպիսի քաղաքականություն, որի արդյունքում ուզում է՝ սահմանները բաց լինեն, թե փակ լինեն, միևնույն է՝ մենք հնարավորություն չենք ունենալու զարգանալ,- եզրափակել է Մարտիրոսյանը:

Աղբյուրը՝ «Vesti.am»