Կարծիք

13.04.2016 11:40


Հողերը հետ բերելու համար նախ պետք է հետ բերել փողերը

Հողերը հետ բերելու համար նախ պետք է հետ բերել փողերը

ՀԵՏ ՏՎԵՔ ՄԵՐ ՓՈՂԵՐԸ` այսօր պահանջում է հայ ժողովուրդը կաշառակեր պաշտոնյաներից ու կոռումպացված օլիգարխներից:

ՀԵՏ ՏՎԵՔ ՄԵՐ ՀՈՂԵՐԸ` վաղուց պահանջում է հայ ժողովուրդը եղեռնագործ թուրքերից ու մարդասպան ադրբեջանցիներից:

Հողերը հետ բերելու համար նախ պետք է հետ բերել փողերը:

Փողերը պիտի որ հետ բերեին իրավապահները, բայց մեկը լինի՝ նրանց տարածը հետ բերի: Ուրեմն հույսը հետաքննող լրագրողներն են, որ պարզեն, թե ով իչքան է կերել պետական վարկերից, ատկատներից, չմուծված հարկերից ու կերածների մի արդար և ամբողջական ցուցակ կազմեն: Ցավոք, լրագրողներից շատերն էլ սնվում են հենց այդ կերած պաշտոնյաներից, որ սևացնեն իրենց տերերի մրցակիցներին, որ իրենց տերերը հաղթեն ուտելու մրցույթում ու իրենց փողն էլ շատանա, տերերինն էլ: Բա ինչ անե՞լ:

Ես գիտեմ ու իմ պես ամեն մեկը իր տանը նստած առանձին գիտի փողերը հետ բերելու, այսինքն` թալանից զերծ ու ուժեղ երկիր ունենալու ճանապարհը: Երևի Ղարաբաղի շուրջ բանակցությունները ավարտվեն ու նոր բոլորովս զբաղվենք ներքին թշնամուց փողերը հետ բերելով, որ վերջապես կարողանանք արտաքին թշնամուց հողերը հետ բերել կամ գոնե հարյուր հազարավոր գնացածներին հետ բերել:

Մարդու իրավունքների նախկին պաշտպան Կարեն Անդրեասյանի ՖԲ էջից

Այս խորագրի վերջին նյութերը