«Wikileaks»–ի բացահայտումները` ամերիկյան «PR՞», թե՞ ԱՄՆ վարչակազմի դեմ ուղղված քայլ
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ քաղաքագետ Երվանդ Բոզոյանը անդրադառնալով «Wikileaks»-ի գաղտնի փաստաթղթերի բացահայտումներին՝ ասել է, թե այն կարելի է համեմատել 2001թ. սեպտեմբերի 11-ի հետ, երբ մահապարտ-ահաբեկիչների կողմից զավթած ինքնաթիռները մխրճվել էին Նյու Յորքի խորհրդանիշը համարվող Համաշխարհային առևտրի կենտրոնի երկնաքերների մեջ։
-Սա ակնհայտորեն ԱՄՆ այսօրվա վարչակազմի դեմ ուղղված քայլ էր։ Պարզ է, որ, ի տարբերություն սեպտեմբերի 11-ի, երբ կային զոհեր, այն ժամանակվա վարչակազմը կարողացավ, օգտագործելով այդ զոհերը, կոնսոլիդացնել ամերիկյան հասարակությունն իր շուրջը, ապա այս պարագայում, քանի որ ֆիզիկական զոհեր չկան, դժվար է հնարավոր, որ Օբաման կամ Քլինթոնը կարողանան կոնսոլիդացնել ամերիկյան հասարակությունը։ Կարծում եմ, որ Օբամայի վարչակազմի հեղինակությունը բավական անկում կապրի ոչ միայն ամբողջ աշխարհում, այլև բուն ԱՄՆ-ում,-ասել է նա։
Երվանդ Բոզոյանի կարծիքով՝ Օբամային անընդահատ կհիշեցնեն, որ իր վարչակազմի օրոք է նման բան տեղի ունեցել, մանվանդ որ «Wikileaks»-ի նոր հրապարակումները ռումբի պես կախված են լինելու նրանց գլխին։
-Այստեղ շատ վարկածներ կարող են լինել, թե ո՞վ կարող է այս ամենի ետևում կանգնած լինել։ Բայց մի բան փաստ է, որ երբ աշխարհում լինում է մեկ գերտերություն, դա շատ-շատերին դուր չի գալիս: Գերտերություն լինելն իրենից մեծ պատասխանատվություն է ներկայացնում, և երկիրը պետք է կարողանա այդ պատասխանատվությունը պատվով տանել մինչև վերջ։ Մինչդեռ շատ-շատերի կածիքով՝ ԱՄՆ-ը չկարողացավ այն պահել, և սա շատ շատերին դուր չի գալիս։ Շատ կենտրոններ կան, որոնք չէին ցանկանա, որ ԱՄՆ-ի այս հզորությունը պահպանվի,-նշել է նա։
Ըստ քաղաքագետի՝ այդպիսի կենտրոններ կան ոչ միայն ԱՄՆ-ից դուրս։ Հենց ԱՄՆ-ում շատ-շատ շարջանակներ կարծում են, որ Օբաման «թույլիկ» քաղաքական գործիչ է և հաճախ զիջում է ԱՄՆ-ի շահը։
-Այսօրվա վարչակազմը հսկայածավալ բարոյական վնաս է ստացել, և դրա արդյունքում Միացյալ Նահանգները բավական լուրջ կորուստներ կունենա բարոյական և դիվանագիտական ճակատում,-ընդգծել է Երվանդ Բոզոյանը։
Տեղեկատվական անվտանգության մասնագետ, բլոգեր Տիգրան Քոչարյանն (Փիղ) էլ հակադարձել է, թե «Wikileaks»-ում տեղադրված նյութերից և ոչ մեկը չի վնասում ԱՄՆ-ի հեղինակությանը, որովհետև հրապարակված տեղեկատվությունը շատերին հայտնի էր ու հնչում է ոչ միայն ԱՄՆ-ի, այլև այլ երկրների դիվանագետների շուրթերից։
-Տեսեք, Թուրքիային տեղն են դնում՝ Էրդողանին ասելով՝ դու Շվեյցարական բանկում հաշիվներ ունես։ Տպավորությունն այն է, որ մի շարք երկրների ասում են՝ խելո՛ք մնացեք։ Հիմա ո՞վ է ասում։ Շատ հավանական է, որ ԱՄՆ-ն է ասում նույն Թուրքիային, Ադրբեջանին, Ռուսաստանին։ ՌԴ-ի դեպքում խորացնում են Մեդվեդևի և Պուտինի միջև տարբերությունը, բայց օգտագործում են ոչ թե ԱՄՆ-ի և ՌԴ դեսպաններին ու դիվանագետներին, այլ Բիշքեքի կամ Ադրբեջանի դիվանագետներին։ Մեծ ջրբաժան են դրել արաբական երկրների և Իրանի միջև՝ ավելի հեռացրեցին՝ ընդհանրապես կտրելով մերձեցման հնարավորությունները,-նշել է նա:
Տիգրան Քոչարյանը պնդել է, թե այն, ինչ ԱՄՆ-ի շահերի ոլորտում է, տեղակայված է կայքում, իսկ այն, ինչ կարող է հարվածել ԱՄՆ-ին, հրապարակված չէ։
Երվադ Բոզոյանն էլ հակադարձել է, թե ԱՄՆ-ը նման բան դժավար թե աներ, որովհետև որքան այդ նյութերը վարկաբեկում են այլ երկրներին, այնքան էլ վարկաբեկում են հենց ԱՄՆ-ին՝ որպես այդ արտահոսքի աղբյուրի, այսինքն, բոլորն արդեն կզգուշանան ԱՄՆ-ի հետ հարաբերվելիս, և հարաբերություններում լարվածություն կլինի։
Տիգրան Քոչարյանը, սակայն, պնդել է, թե այս ամենը տիպիկ ամերիկյան «PR» է, որովեհտև ոչ թե ամբողջ փաստաթղթերը միանգամից են հրապարակվում, այլ «դոզավորված» և ուղղված են ԱՄՆ-ին հակադրվող պետությունների դեմ, ինչպես օրինակ Իրանը, Թուրքիան, ինչպես նաև Ադրբեջանը, որը վերջերս Ռուսաստանի հետ մերձենալու քայլեր է իրականացնում:
Բլոգերը նաև անդրադարձել է «Wikileaks»-ի հիմնադիր Ջուլիան Ասանջի հետ կապված զարգացումներին։
-Հիմա էլ նրան են փնտրում, չնայած գիտեն՝ որտեղ է: Եթե ուզենային, նույն Ջուլիան Ասանջի հարցերը կլուծեին մինչև նյութերի հրապարակվելը։ Սա նման է Բեն Լադենի պատմությանը, որ այսքան տարի փնտրում են, բայց, իբր, չեն գտնում,-ընդգծել է Տիգրան Քոչարյանը։

Պատրաստեց Հեղինե Հարությունյանը