Կարծիք

12.04.2016 18:05


Հայտնի ագիտպրոպին ծառայող լրատվամիջոցների ու ֆեյքերի այսօրվա թիրախները

Հայտնի ագիտպրոպին ծառայող լրատվամիջոցների ու ֆեյքերի այսօրվա թիրախները

Հայտնի ագիտպրոպին ծառայող լրատվամիջոցների ու ֆեյքերի հարձակման այսօրվա թիրախներն են՝

Էդուարդ Նալբանդյանը` իբր, ղարաբաղյան կոնֆլիկտի ժամանակ անգործության համար, այնինչ կա մեկը, ով պարզապես երազում է ստանալ նրա պաշտոնը:

Ռոբերտ Քոչարյանը` իբր, առաջին և երրորդ նախագահների անսկզբունք մերձեցմանը չմասնակցելու համար, այնինչ քաղաքականություն նրա վերադարձը կանխելու նպատակով:

Հովիկ Աբրահամյանը` իբր, որովհետև գնում է Մոսկվա, այնինչ իշխանական մի թև սարսափում է նրա ապագա քաղաքական հաղթանակից:

Միհրան Պողոսյանը` իբր, հայկական բանակի փողերը քչացնելու համար, այնինչ նրա լրատվական անախորժութունները սկսվեցին, երբ նա քննարկվեց որպես ոստիկանապետի պաշտոնի հավակնորդ:

Ցանկը շարունակելի է...

Հաջորդը կարող եմ լինել ես կամ որևէ այլ մարդ` իբր, բազմաթիվ գործած ու չգործած մեղքերի համար, այնինչ բացառապես նման տողեր հեղինակելու պատճառով:))

Որևէ պաշտոնյայի ու քաղաքական գործչի քննադատելը սխալ չէ: Զզվելի է նրանց բզկտելը, երբ դա արվում է խտրական, ուղղորդված և ստոր նպատակներով:

Կարեն Անդրեասյանի ՖԲ էջից

Այս խորագրի վերջին նյութերը